Բաժիններ՝

Լոնդոնի քաղաքագլուխը ողջունել է Մեծ Բրիտանիա չայցելելու Թրամփի որոշումը

Լոնդոնի քաղաքագլուխ Սադիկ Հանը հունվարի 12-ին հայտարարել է, որ հավանություն է տալիս Լոնդոն այցից հրաժարվելու Թրամփի որոշմանը, որտեղ նա պետք է մասնակցեր ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությանը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: «Նրա այցը, որը պլանավորված է հաջորդ ամսին, անկասկած, կբերի բողոքի զանգվածային ակցիաների»,- հայտարարել է քաղաքապետը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չեղարկում է փետրվարին պլանավորված իր այցը Մեծ Բրիտանիա:

«Լոնդոն իմ ուղեւորությունը չեղարկելու պատճառն այն է, որ ես չեմ պաշտպանում Լոնդոնի լավագույն դեսպանատներից մեկը գրոշների դիմաց վաճառելու Օբամայի վարչակազմի որոշումը, որպեսզի այնուհետեւ 1,2 մլրդ դոլարով նորը կառուցենք հեռավոր շրջանում: Դա վատ գործարք է: Ես չեմ պատրաստվում կտրել ժապավենը (դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքի բացման արարողության ժամանակ)»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

Պլանավորվում էր, որ Թրամփը Լոնդոն աշխատանքային այցի շրջանակներում կմասնակցի ԱՄՆ-ի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը, ինչպես նաեւ փետրվարի 26-ին եւ 27-ին բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Այժմ, ինչպես նշվում է, Լոնդոնում ամերիկյան դեսպանատունը կբացի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս