«Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կաջակցի ԵԱՀԿ նախագահությանը». Լուկաշևիչ

Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ում 2018 թվականին նախագահող Իտալիայի ջանքերին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործով ԵԱՀԿ գործադրած ջանքերի հարցում մենք լիարժեքորեն կիսում ենք Իտալիայի տրամադրվածությունը»,- հայտարարել է Լուկաշևիչը՝ նշելով, որ դա նախ և առաջ վերաբերում է Ուկրաինայի արևելքում առկա ճգնաժամին:

ՌԴ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ չի կարելի թուլացնել ջանքերն այլ հակամարտությունների կարգավորման գործընթացներում ևս:

«Մենք աջակցելու ենք Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության ջանքերին: Բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ի դերը՝ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությանն աջակցելու հարցում, Անդրկովկասում անվտանգության մասին ժնևյան միջազգային քննարկումների շրջանակում»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշևիչը:

ԵԱՀԿ մշտական խորհրդում ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իտալիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Լեռնային Ղարաբաղի հարցում մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ գտնելու վերջնական համաձայնեցված լուծում այս հակամարտության համար»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031