Բաժիններ՝

Լիբանանի վարչապետը Իսրայելին նախազգուշացրել է «Հըզբոլլահ»-ի դեմ ռազմական գործողություններից

Լիբանանի տարածքում շիաների «Հըզբոլլահ» շարժման դեմ ռազմական ուժի օգտագործման Իսրայելի ցանկացած փորձ նպատակին չի հասնի եւ կլինի հակարդյունավետ քայլ: Այդ մասին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նախազգուշացրել է Wall Street Journal թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ամեն անգամ նրանք (իսրայելցիները) հայտարարում են, որ ցանկանում են պատերազմ սկսել «Հըզբոլլահ»-ը թուլացնելու նպատակով: Եվ ամեն անգամ, երբ նրանք պատերազմի են գնում Լիբանան, նրանք իրականում ուժեղացնում են «Հըզբոլլահ»-ին եւ թուլացնում պետությունը»,-ընդգծել է կոալիցիոն կառավարության ղեկավարը:

Հարավային Լիբանանում Իսրայելի եւ «Հըզբոլլահ»-ի միջեւ վերջին հակամարտությունը տեղի է ունեցել 2006 թվականի ամռանը: Այդ ժամանակվանից լիբանանա-իսրայելական սահմանում գործում է հրադադարի ռեժիմը, որը հսկում են Լիբանանում տեղաբաշված ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս