Բաժիններ՝

Էրդողանն արժանացել է «ամենանեղացկոտ ղեկավար» մրցանակին

«Լրագրողների պաշտպանության միջազգային հանձնաժողովը» «մրցանակներ» է սահմանել լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրած երկրների ղեկավարներին:

Ըստ թուրքական «Gercekgundem» լրատվամիջոցի՝ այդ ղեկավարների մեջ է ներառվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս ստացել է «ամենանեղացկոտ ղեկավար» մրցանակը:

Հանձնաժողովը հայտնել է, որ այս մրցանակի պատճառը այն է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքում կա մի կետ , որի համաձայն, եթե ինչ-որ մեկը վիրավորում է « թրքությունը, կամ այդ երկրի նախագահին », ապա այդ անձը պետք է պատասխանատվության ենթարկվի: Թուրքիայում այս մեղադրանքով 2016թ. 46 հազար քրեական գործ է բացվել:

Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ամբողջ երկրով մեկ մինչ այժմ շարունակվում են լրագրողների զանգվածային ձերբակալությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031