ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի հետ

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հունվարի 10-ին մասնակցեց Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի կողմից կազմակերպած երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պատվին տրվող ամենամյա ընդունելությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ավստրիայի նախագահ Վան դեր Բելլենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ դեսպան Կիրակոսյանն ավստրիական պետության ղեկավարին փոխանցեց Նոր՝ 2018 թվականի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները և հույս հայտնեց, որ հայ-ավստրիական բարեկամական հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կզարգանան և կհամալրվեն բովանդակային նոր համագործակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031