Թրամփը Թիլերսոնի պաշտոնաթողություն չի սպասում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաշտ է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ եւ չի սպասում, որ նա շուտով կթողնի իր պաշտոնը: Համապատասխան հայտարարությունը Միացյալ Նահանգների ղեկավարն արել է The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունվարի 11-ին:
Թրամփը հույս է հայտնել, որ իր ներկայիս պաշտոնը կպահպանի նաեւ Սպիտակ տանն առընթեր Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Հերի Քոնը, որի հնարավոր պաշտնաթողության վերաբերյալ լուրերը հայտնվել են ԶԼՄ-ներում:
«Լսեք, Հերին կարող է հեռանալ, Ռեքսն էլ կարող է հեռանալ, բայց ես դա չեմ սպասում»,- ասել է Թրամփը: Պատասխանելով այն հարցին, թե ինքն սպասում է արդյոք, որ Թիլերսոնը կմնա պետքարտուղար, նախագահն ասել է. «Այո, Ռեքսն ու ես շատ համերաշխ ենք», հաղորդել է ՏԱՍՍ-ը: