Բաժիններ՝

Հնդկական կրող հրթիռն ուղեծիր է դուրս բերել 31 արբանյակ

Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը հունվարի 12-ին երկրաշուրջ ուղեծիր է դուրս բերել 31 արբանյակ։

Հնդկաստանի տիեզերական գործակալության հաղորդագրության համաձայն՝ հրթիռի հիմնական եւ ամենախոշոր բեռը դարձելէ Cartosat-2 շարքի հնդկական արբանյակը՝ 710 կիլոգրամ քաշով՝ Երկրի մակերեւույթի դիտարկումների համար: Ապարատը դարձել է հարյուրերորդ հնդկական արբանյակը տիեզերքում:

PSLV-ն ուղեծիր է դուրս բերել եւս երկու հնդկական ապարատ, ինչպես նաեւ 28 արբանյակ վեց այլ երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից եւ Հարավային Կորեայից՝ 630 կիլոգրամ միագումար քաշով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031