«Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը հունվարի 16-ին սպանվել է Կոսովսկա-Միտրովիցայում:
Հայաստանի Հանրապետությունը ներառվել է 2018թ. ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար:
Բանգլադեշի եւ Մյանմայի պաշտոնատար անձինք հունվարի 16-ին ավարտել են ռոհինջա փախստականների հայրենադարձման վերաբերյալ համաձայնագրի մշակումը, հայրենադարձում, որը պետք է ավարտվի այդ գործընթացի սկսվելուց հետո երկու տարվա ընթացքում:
Սիրիայում «սահմանի անվտանգության ուժեր» ստեղծելու ԱՄՆ-ի պլանները կհանգեցնեն երկրում ճգնաժամի խորացմանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Կանադա, որտեղ մասնակցել է Կորեական պատերազմի (1951-1953թթ) մասնակից երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին:
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցին երկրի տարածքում հիշատակի մի շարք միջոցառումներ կիրականացվեն:
Գերմանիայում հունվարի 16-ին առնվազն 47 մարդ է տուժել դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով:
Եվրամիությունը խստացրել է հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ գործարքի կնքման շուրջ այդ երկրի հետ հետագա բանակցությունների անցկացման պայմանները:
Հունվարի 16-ին Բրյուսելում բացվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի երկօրյա նստաշրջանը, որի գլխավոր թեմաները կդառնան դաշինքի արդիականացումը եւ ռազմական հնարավորությունների ուժեղացումը, գործողություններն Աֆղանստանում եւ Իրաքում, ինչպես նաեւ հարաբերությունները գործընկեր երկրների հետ:
Յակուտիայի 13 շրջանների հարյուրից ավելի դպրոցներում ուսումնական գործընթացը սահմանափակված է օդի ցածր ջերմաստիճանի պատճառով:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրը զրկվել է աշխատավարձի 1/3-ից մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան» եզրույթն օգտագործելու համար:
Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է խորհրդարանի աշխատանքներից իր բացակայություններին՝ ասելով, որ բացակայությունների ընթացքում միայն գործով է զբաղված:
ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ Լեհաստանի Կրակով քաղաքում հունվարի 18-ին տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը։
«Ասեմ, ամեն ինչ հնարավոր է: Նայած, թե ով կլինի թեկնածուն: Այսօր մենք չգիտենք, թե ով է նրանց թեկնածուն»,- հայտարարեց Ծառուկյանը:
«Եթե այսօր մենք ունենք հնարավորություն Ազգային ժողովում այդ հարցը քննարկել, երբ բոլոր խմբակցությունները, կուսակցությունները իրենց կարծիքները արտահայտելու հնարավորություն կստանան, ինչո՞ւ պետք է չօգտվենք այդ հնարավորությունից»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը ցավակցություն է հայտնել The Cranberries իռլանդական ռոք-խմբի վոկալիստուհի Դոլորես Օ’Ռիորդանի մահվան կապակցությամբ, որը վախճանվել է հունվարի 15-ին 46 տարեկան հասակում:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ նրա կինը՝ նկարչուհի եւ դերասանուհի Մակի Չիչուան երկրորդ որդին են ունեցել:
Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել էներգետիկայի ոլորտի, աշխատանքային օրենսդրության եւ բյուջետային քաղաքականության բարեփոխումների փաթեթին, դա Հունաստանին միջոցների հերթական չափաբաժնի հատկացման պայմանն էր երկրին միջազգային ֆինանսական օգնության ավարտվող ծրագրի շրջանակներում։
Չիլիի Կոնսեպսիոն քաղաքում անցկացված բողոքի ակցիան, որը կազմակերպվել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի հանրապետություն ժամանելու կապակցությամբ, ավարտվել է ոստիկանության հետ ցուցարարների ընդհարումներով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հունվարի 16-ին քննարկելու է Սիրիայում քրդական ուժերի հետ պաշտպանական զորք ստեղծելու՝ ԱՄՆ իշխանությունների մտադրությունը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ դեմ է արտահայտվել աղքատ երկրներից միգրանտների նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը։
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» օրենքի նախագիծը:
Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) Կենտրոնական խորհուրդը հունվարի 15-ին Ռամալլահում կայացած քննարկման ընթացքում կոչ է արել կասեցնել Իսրայելի՝ որպես պետության ճանաչումը՝ ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կորեական թերակղզու իրադրության վերջերս տեղի ունեցած բարելավումը:
Ներգաղթի հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունները չեն արտացոլում ամերիկացիների կարծիքը եւ չեն համապատասխանում քաղաքացիական իրավունքների մարտիկ Մարտին Լյութեր Քինգի պատգամներին:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վիգեն Սարգսյանի շուրջ տարօրինակ բաներ են կատարվում: Պաշտպանության նախարար դառնալու օրվանից Սարգսյանը մշտապես սկանդալների կենտրոնում է եղել:
Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը թեպետ ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող բանակցային գործընթացում առարկայական փոփոխություններ չի տեսնում, այնուամենայնիվ, 2017 թվականը դրական է համարում այնքանով, որ տեղի չունեցավ հակամարտության սրում եւ չկրկնվեց 2016 թվականի ապրիլը:
«Իրատես» թերթը գրում է. «Թեեւ ասում են՝ երբեք մի ասա` երբեք, սակայն շատ քիչ է հավանականությունը, որ ապրիլյան գործընթացներում որեւէ «իմպրովիզ, դիսիդենտություն» լինի:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ չի տա, որ օրենքով գողերը և քրեական հեղինակությունները խանգարեն ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության նորմալ անցկացմանը: