Բաժիններ՝

Թրամփը «շատ կզարմանա», եթե բուժզննությունն իր մոտ առողջական խնդիրներ հայտնաբերի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ կզարմանա, եթե հունվարի 12-ին կայնալիք բուժզննությունն իր մոտ առողջության հետ կապված ինչ-որ խնդիր հայտնաբերի։

«Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կանցնի,- նշել է նա՝ հունվարի 11-ին Սպիտակ տանը զրուցելով լրագրողների հետ:- Ես շատ կզարմանամ, եթե ինչ-որ բան այնպես չլինի»,- «Լավ կլինի, եթե ամեն ինչ լավ անցնի, այլապես դա շփոթ կառաջացնի ֆոնդային սակարաններում»,- կատակել է նախագահը: Նրա խոսքը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Թրամփի համար, որի 72 տարին կլրանա հունիսի 14-ին, դա առաջին բուժզննումն է որպես ԱՄՆ-ի պետության ղեկավար եւ զինված ուժերի գլխավոր հրամանատար: Բուժզննությունը կանցկացնեն Բեթեսդայում (Վաշինգտոնի արվարձան) ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ազգային բժշկական կենտրոնի բժիշկները: Նրանք պետք է ստորագրություններ դնեն այն եզրակացության ներքո, որ Թրամփի առողջական վիճակը նրան թույլ է տալիս կատարել իր պարտականությունները մինչեւ լիազորությունների ժամկետի ավարտը:

Ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, հունվարի 12-ին կտարածվի հայտարարություն հետազոտության արդյունքների մասին, իսկ հունվարի 16-ին նախագահի անձնական բժիշկ Ռոնի Ջեքսոնը լրագրողներին ավելի մանրամասն կպատմի բուժզննության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս