Բաժիններ՝

Բրիտանիայում թռչնագրիպի նոր դեպքեր են գրանցվել

Բրիտանիայի գյուղատնտեսության նախարարությունը երկրում H5N6 թռչնագրիպով վարակման նոր դեպքեր է գրանցել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Դորսեթ կոմսությունում վիրուսով վարակված 17 թռչուն է հայտնաբերվել:

Նախարարության տվյալներով՝ սա երկրում 2017-2018 թվականների ձմռանը թռչնագրիպի գրանցված առաջին դեպքն է:

«Հասարակության առողջության համար թռչնագրիպի H5N8 վիրուսի վտանգը շատ ցածր է»,- հայտնել են նախարարությունից: Միաժամանակ ընդգծվում է, որ վիրուսը շատ վարակիչ է և մահացու թռչունների համար:

Երկրի իշխանությունները հորդորել են թռչնաբույծներին պահպանել անվտանգության բոլոր կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս