Արա Գյուլերին նվիրված երեկոյին ներկա է եղել նաև Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը
Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի իշխանությունները պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին նվիրված երեկո են կազմակերպել, որին ներկա է եղել նաև Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Քալընն ընդգծել է, որ Գյուլերը պատմություն պատմող լուսանկարներ է արել: «Նրա նկարները պատմում են Ստամբուլի, Դալիի, Պիկասոյի մասին»,- նշել է նա:
Ուսքյուդարի թաղապետ Հիլմի Թյուրքմենն էլ ընդգծել է, որ պոլսահայ լուսանկարչի գործերում ներկայացված է կյանքն իր բոլոր զգացմունքներով ու ապրումներով: «Նրա օբյեկտիվում արտացոլված պատկերները պատմում են բանուկ քաղաքի, երբեմն բարդ պայքարի, չմարող հույսի կամ երջանկության մասին»,- ասել է Թյուրքմենը:
Երեկոյի ընթացքում ելույթի ժամանակ Գյուլերն ընդգծել է, որ աշխարհում կարևորագույն տեղեկությունը պատմությունն է, քանի որ միայն պատմությամբ կարող ես ճանաչել անցյալը: