
Ադրբեջանական դատարանը Աֆղան Մուխտարլըին 6 տարվա ազատազրկման է դատապարտել

Բաքվի շրջանային դատարանում հունվարի 12-ին տեղի է ունեցել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող, մարդու իրավունքների պաշտպան Աֆղան Մուխտարլըի դատավարությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Դատարանը Մուխտարլըին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:
Լրատվամիջոցի փոխանցմամբ` Աֆղան Մուխտարլըի դատարանում գտվող կողմնակիցներն, ի նշան բողոքի, դատական վճռի ընթերցման ընթացքում սկսել են բարձրաձայն երգել Ադրբեջանի հիմնը:
Աֆղան Մուխտրլըն հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ և որ իր ձերբակալությունը Ադրբեջանի իշխող էլիտայի պատվերն է: