Ադրբեջանում պետական նախագիծ են պատրաստել` Արցախին տիեզերքից ավելի ուշադիր հետևելու համար. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը Ազերկոսմոսի հետ պետական նախագիծ է պատրաստել, որով նախատեսվում է զարգացնել Երկիր մոլորակի մակերևույթին տիեզերքից հետևելու հնարավորությունները:

Միաժամանակ հայտարարվել է, որ Ադրբեջանը ձեռք է բերել Արցախի տարածքի տվյալները տիեզերքից և դրանցում հանքեր են հայտնաբերվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Azersky արբանյակը լայն հնարավորություններ ունի Ադրբեջանի սուվերենությունը պաշտպանելու համար: 2015-ին այն օգտագործվում է պաշտպանության նպատակներով և Ադրբեջանի ազգային անվտանգությանն օգնելու համար: Օրինակ, պարբերաբար մոնիտորինգի ենք ենթարկում այն հրդեհները, որոնք առաջացնում են Ադրբեջանի տարածքում վնաս պատճառելու դիտավորությամբ»,- ասել է Ազերկոսմոսի ղեկավար Ռաշադ Նաբիևը: Նա հավելել է, որ 2017 թվականին ֆիքսել են`ընդլայնվել են Կովսականում և Քարվաճառում (Զանգելան, Քելբաջար) հանքավայրերի շահագործումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս