Խորագիր:

ԱՄՆ-ում հաքերը 13 տարի հետևել է հազարավոր մարդկանց

ԱՄՆ-ում հաքերը 13 տարի հետևել է հազարավոր մարդկանց

ԱՄՆ-ի Օհայոյի բնակիչ Ֆիլիպ Դուրաչինսկին 13 տարի վարակված համակարգիչների միջոցով հետեւել է հազարավոր մարդկանց, ինչպես նաեւ օգտվել է լրտեսման ծրագրից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը:

Դուրաչինսկին մեղադրվում է 16 կետով: Մեղադրանքի համաձայն՝ ցանցահենը մշակել է Fruitfly կոչվող վիրուսը, որը նրան թույլ է տվել վերահսկել վարակված համակարգիչները եւ դրանց ֆայլերը, էկրաններից կատարել սքրինշոթեր եւ որսալ ստեղնաշարի տվյալները, ինչպես նաեւ հեռավորության վրա միացնել համակարգիչների խցիկներն ու միկրոֆոնները, կատարել ձայնագրություններ եւ տեսագրություններ:

Արդարադատության նախարարության տվյալներով՝ ցանցահենը գողացել է մարդկանց անձնական տվյալները, ներառյալ բանկային, հարկային եւ բժշկական տվյալները, լուսանկարները: Նա նաեւ գաղտնալսել եւ գաղտնադիտել է վարակված համակարգիչների տերերին:

Մեղադրյալին բազմամյա բանտարկության ժամկետ է սպառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։