
Կոսովոյի վարչապետն Ալբանիայի քաղաքացու անձնագիր է ստացել

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ռամուշ Հարադինայը եւ նրա կինը՝ Անիտան, Ալբանիայի քաղաքացիների անձնագրեր են ստացել: Այս մասին հայտնել է Հարադինայն ինքը Facebook-ի իր էջում:
«Շնորհակալ եմ Ալբանիայի պետությանը, բացառիկ պատիվ է այսօր Ալբանիայի Հանրապետության անձնագիր ստանալը»,- գրել է Կոսովոյի վարչապետը: Հարադինայը հունվարի 11-ին Ալբանիայում էր գտնվում աշխատանքային այցով: lajmi.net ալբաներեն լրատվական պորտալի տվյալներով՝ ալբանական անձանգիր ստանալու հայտը Կոսովոյի վարչապետը տվել էր երեք օր առաջ:
Այս նորությունը քննադատությունների տարափ է հարուցել կառավարության ղեկավարի հասցեին հենց Կոսովոյում, քանի որ ինքնահռչակ հանրապետությունն այցագրային ռեժիմի առումով շատ ավելի մեկուսացած է Ալբանիայի համեմատությամբ, եւ, արտասահմանյան ուղեւորությունների համար «հարմար» անձնագիր ստանալով՝ Հարադինայն իրեն արտոնյալ դիրքում է դրել Կոսովոյի հասարակ քաղաքացիների համեմատությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: