Արաբները միայնակ կանանց հրապուրելու միջոց են գտել
25-ից բարձր տարիքի կանայք կկարողանան տուրիստական այցագիր ստանալ եւ Սաուդյան Արաբիա ուղեւորվել առանց ուղեկցության: Այդ մասին Arab News հրատարակությանը հայտնել է Զբոսաշրջության եւ ազգաբնակչության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը։
Կանայք, որոնց 25 տարին չի լրացել, առաջվա պես կարող են երկիր այցելել միայն իրենց ուղեկցող տղամարդու (ամուսնու, եղբոր կամ հոր) հետ: Անհատ կին զբոսաշրջիկների համար այցագրերի ներդրումը պլանավորվում է 2018 թվականի առաջին եռամսյակում:
Այս միջոցառումը միտված է ճանապարհորդների համար երկրի գրավչության մեծացմանը: Այսպիսով, ինչպես կարծում են գերատեսչությունում, զբոսաշրջության բիզնեսում կնվազի սեզոնայնությունը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն կբացվի: