Բաժիններ՝

Վենեսուելայում բողոքի ցույցերի հետևանքով մահացել է չորս մարդ

Վենեսուելայի Մերիդա նահանգում ուտելիքի պակասի հետևանքով տեղի ունեցող կողոպուտների և բողոքի ցույցերի արդյունքում մահացել է առնվազն չորս մարդ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է նահանգապետ Ռամոն Գևարան:

«Հաստատվել են չորս անձի մահվան դեպքեր, ավելի քան 15-ը վիրավոր են, ձերբակալվել է 12 մարդ»,- հայտնել է Գևարան:

Նա տեղեկացրել է, որ Մերիդա նահանգում մարդիկ մտել են ֆերմաներ և կոտորել են 200 գլուխ անասուն՝ բացատրելով գործողությունները սովով: Բացի այդ, կողոպտվել են մթերքներով բեռնավորված 12 բեռնատարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031