Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան պլանավորում է 14 հազար մարդով կրճատել զինված ուժերը. Times

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարությունը մշակել է բանակն ավելի քան 14 հազար մարդով կրճատելու պլաններ: Հունվարի 12-ին այս մասին հայտնել է The Times-ը։

Հրատարակության տվյալներով՝ նախատեսված է, մասնավորապես, միավորել օդային դեսանտայինների եւ թագավորական ծովային հետեւակայինների ստորաբաժանումները՝ միջոցների խնայողության նպատակով:

Առաջիկա տասնամյակում Միացյալ Թագավորության ռազմական բյուջեն կնվազեցվի, ինչպես սպասվում է, 20 միլիարդ ֆունտ ստեռլինգով (27 միլիարդ դոլարով): Նման առաջարկությունների երեք տարբերակներ ներկայացվել են պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնին, երբ նա նոյեմբերին այս պաշտոնում փոխարինել է սըր Մայքլ Ֆելոնին: Դրանք ենթադրում են 11 հազար զինծառայողների, 2 հազար ծովային հետեւակայինների եւ ռազմաօդային ուժերի 1250 ներկայացուցիչների կրճատում:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ բրիտանական բանակի թվաքանակը ներկայում կազմում է գրեթե 83 հազար զինծառայող՝ 2003 թվականի 112 հազարի համեմատությամբ: Ինչպես նշում է թերթը, պլանավորվող կրճատումը բրիտանական բանակը կդարձնի ամենափոքրաքանակը վերջին 200 տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս