Թուրքիան հայտարարել է, որ սիրիական ռազմական ուղղաթիռը Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբների վրա նետել թ տակառային ռումբեր։ Եթե տեղեկությունը հաստատվի, դա կհամարվի Սիրիայում թուրքական զորքերի և սիրիական բանակի առաջին ուղղակի բախումը, գրում է Reuters-ը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դիվանագիտական ակտիվություն է նկատվում, Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը։
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում՝ գիշերվա ժ․02.00-ի սահմաններում, հենց թռիչքուղում այրվել է «Յուտեյր» ավիաընկերության Մոսկվա-Երևան ուղևորատար ինքնաթիռի շարժիչը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում հանդիպում է ունեցել Քիմբերլիի գործընթացի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչ Ահմեդ Բին Սուլայեմի հետ, ով մեր երկրում է գտնվում ս.թ. հոկտեմբերի 24-28-ը Երևանում անցկացվող Ոսկերիչների համաշխարհային համադաշնության ՍԻԲՋՕ-ի ամենամյա համաժողովի շրջանակներում:
«Ստացվում է, որ, եթե մենք այս արձանագրությունը շուտ ունենայինք, կարող էինք և այդքան մեծ ծախսերի տակ չգցե՞լ պետությանը: Ըստ էության, այս արձանագրությունը վավերացնելուց հետո մեր քաղաքացին իրեն ավելի պաշտպանվա՞ծ պետք է զգա։ Զարմանալին, գիտե՞ք, ինչն է. ստացվում է, որ դատավորները որոշում կայացնելուց առաջ պետք է կապվեն Մարդու իրավունքների դատարանի հետ, հարցնեն՝ ի՞նչ որոշում կայացնենք կամ տուգանքի չափն ինչքա՞ն է լինելու։ Առաջարկում եմ, որ, եթե օրենքը սխալ կիրառվի, այդ դատավորին ուղղակի զրկել աշխատելու իրավունքից, այդ կետը նույնպես մտցրեք»։
«Առաջին խնդիրը, որ ծառացավ մեր առջև, տնտեսական էր, որովհետև Հալեպի ամենահայաշատ թաղամասը՝ Նոր Գյուղը, գտնվելով սահմանամերձ շրջանում, գրավվեց ահաբեկիչների կողմից և ամենաշատ ռմբակոծության ենթարկված տարածքներից մեկը դարձավ:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկեց «ազգաբնակչություն» տերմինը փոխարինել մեկ այլ բառով։
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ուրբաթ օրն Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ քառօրյա օրակարգ ներառեց ԲՀԿ խմբակցության և «Ժառանգության» իրենց գործընկերոջ կողմից մշակված՝ Հյուսիսային Իրաքում 2014 թվականից սկսած և առ այսօր շարունակվող եզդիների հանդեպ ցեղասպանական գործողությունների վերաբերյալ ԱԺ հայտարարությամբ գնահատական տալու տեքստը։
ԶԼՄ-ներում չի մարում աղմուկը, որն առաջացրել էր ադրբեջանցի կինոգործիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիևի արտահայտությունները, որը կոչ էր արել հայտնի երկգիչ Սոսո Պավլիաշվիլիին հրաժարվել Բաքվում կայանալիք բարեգործական համերգից և չգնալ Ադրբեջան, գրում է Life-ը։
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյա նիստի երրորդ օրվա աշխատանքը: Գրանցվել է 102 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Էնգին Դինչը, ով զբաղեցնում էր Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի պետի պաշտոնը, նշականվել է Էսքիշեհիրի ոստիկանության պետի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, լքելով Սիօտակ տունը 2017թ. հունվարի 20-ին, հնարավոր է, կսկսի աշխատել Սիլիկոնային հովտի բարձր տեխնոլոգիաների ոլորտում, գրում է The New York Times-ը։
«Ռոսկոմնադզորը» մտադիր է Մոսկվայի քաղաքային դատարանից հասնել աշխատանքի որոնման LinkedIn սոցիալական ցանցի արգելափակմանը՝ նշելով, թե այն խախտում է Ռուսաստանում երկրի քաղաքացիների անձնական տվյալների պահպանության մասին օրենքը։
Մեծ Բրիտանիան հաջորդ տարվա գարնանը Էստոնիայում կտեղակայի մոտ 800 զինծառայող, ինչպես նաև ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և անօդաչու թռչող սարքեր։
Եվրամիության իշխանությունները 3 ամսով երկարաձգում են սահմանային հսկողության ռեժմինը Շենգենյան պայմանագրի գոտում՝ կապված ներգաղթյալների հոսքի հետ։ Որոշումը կայացրել է Եվրոպական հանձնաժողովը։
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ երկրի նախագահ Հասան Ռոուհանին մտադիր է 2017թ. մասնակցել երկրի նախագահի ընտրություններին, հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Թուրքիայի իշխանությունները թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժման 37 անդամների անունները ներառել են հետախուզվող անձանց ցուցակում:
ՄԱԿ-ը հաղորդագրություններ է տարածել այն մասին, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Մոսուլի շրջանում հաշվեհարդար է տեսնում խաղաղ բնակիչների նկատմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը կարգավորելու Հիլարի Քլինթոնի պլանները կարող են հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, հայտնում է BBC-ն։
«Հատկապես նշվել էՄինսկի պայմանավորվածությունների իրագործմանը աջակցելու հարցում ամերիկյան կողմի ակտիվ ներգրավման քաղաքականության շարունակման եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման կարեւորությունը»,- հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեքշաբթի երեկոյան NİDA շարժման ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքով:
Խաղաղ օվկիանոսում այրվում է Թայվանի դրոշը կրող մի ձկնորսանավ, որի վրա կան 52 ուղեւորներ: Այս մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը:
Վիկտոր Դալլաքյանի և պաշտպանության նախկին նախարարի գլխավորությամբ ստեղծվող «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը ստեղծվել է դեռ 2003թ. հոկտեմբերին։ Այն ժամանակ, համապետական երկու՝ նախագահական և ԱԺ ընտրություններից հետո կուսակցությունը գրանցել է Խաչատուր Քոքոբելյանը։
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբն ամերիկյան ավիացիային մեղադրել է Մոսուլի բնակելի թաղամասերը, դպրոցներն ու քաղաքացիական ենթակառուցվածքի մյուս շինությունները ռմբակոծելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյին:
«Հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են, որ իրադրությունը շարունակում է հարաբերականորեն հանգիստ մնալ: Համանախագահներն ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը ապահովում է ընթացող բանակցությունների անհրաժեշտ հիմքը և նշել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած որոշումների լիակատար իրականացման կարևորությունը»:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը տագնապ է հնչեցնում՝ կապված 2016 թվականի ընթացքում Միջերկրական ծովում զոհված փախստականների թվի հետ: Այդ թիվը այս պահին մոտ է անցած ողջ տարվա ընթացքում զոհ գնացած փախստականների թվին:
ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում երեկ տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ փակ քննարկում, որը տևեց մոտ մեկ ժամ։ Քննարկման ընթացքում կրքերն այնքան էին թեժացել, որ բանավիճող պատգամավորների ձայները միջանցքում լսելի Էին։
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի և Ջոն Պոդեստայի գաղտնի նամակագրության 18-րդ մասը հրապարակվել է WikiLeaks-ի կայքում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
Վթարն ավստրալական քաղաքում տեղի է ունեցել դեռ հոկտեմբերի 16-ին: Վարորդը փախել է՝ բանալիները թողնելով վառոցքի փականում: Մեկ շաբաթ անց անհայտ նկարիչը ոսկեզօծել է Toyota-ն եւ այն վերածել ժողովրդականություն վայելող տեսարժան վայրի:
Արտասովոր սողացողի հետ միասին լույս աշխարհ է եկել նաեւ մեկ ուրիշ, միանգամայն նորմալ կրիա: Յեզդի նահանգի շրջակա միջավայրի պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Սաբեր Աֆհամին հաստատել է այն տեղեկատվությունը, որ նորածին երկգլխանի կրիային կարելի է առողջ համարել: