Հինգ տեղով առաջադիմելը, ինչպես նշվում է զեկույցում, հիմնականում մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն` Սոմալին, ավելացնելու արդյունքում է գրանցվել։
Ադրբեջանի Մասալի շրջանում ջրհեղեղ է տեղի ունեցել:
«Դժբախտաբար, տարիներ անց ԼՂ խնդիրը, առավել հավանական է, որ ռազմական ճանապարհով կլուծվի։ Թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմը բանակցային պրոցեսին մասնակցել են` իրականում պատրաստ չլինելով խոստացած զիջումներին։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են կողմերը համաձայնել այս բանակցային ֆորմատին»։
Վերջին հարցումների արդյունքների համաձայն ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Փենսիլվանիայում և Ֆլորիդայում բարձր վարկանիշ ունի:
Կուսակցությունը ոչ պարոն Ծառուկյանի հնարավոր վերադարձի հարցն է քննարկել, ոչ էլ ձեր նշած խնդիրները: Կուսակցությունն ունի իր քաղաքական օրակարգը, շարժվում է իր քաղաքական օրակարգով, նախաձեռնում է լայնածավալ բերափոխումներ, որոնք բխում են թե նախագահ Սարգսյանի, թե կառավարության ծրագրից, թե սահմանադրական բարեփոխումներից:
Նրա խոսքով՝ համանախագահների համար պարզ է, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ հրաժարվում է վստահության մեխանիզմներից, սակայն նրանք ունենք սեփական առաքելությունը, որի նպատակն է ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը:
Եվրասիական տնտեսական միության երկրները և Իսրայելը մինչ տարեվերջ կանցկացնեն ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների առաջին փուլը:
Ուղիղ միացում՝ ՀՀԿ գրասենյակից. մեկնարկել է ՀՀԿ Գերագույն մարմնի նիստը:
Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) հետ գազի բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն ԻԻՀ կգործուղվի Հայաստանի կառավարական պատվիրակություն:
«Այս մասին ես խոսում էի նույնիսկ ապրիլյան պատերազմից առաջ, քանի որ կանխատեսում էի նման հնարավորություն։ Այսօր` ևս, քանի որ բանակցություններում ոչինչ չի փոխվել, կողմերը չեն հանդիպում, երբ չեն ցանկանում, և հանդիպում են, երբ ցանկանում են և, երբ չկա փոխզիջումների գնալու հարց բանակցություններում»:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ռազմական պատասխան, իսկ այն բավարար չէ ծայրահեղականներին հաղթելու համար:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգներում 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հաղորդագրություն է տարածել:
Ռուսաստանը չի կարող ազդեցություն ունենալ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների վրա: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ես ցանկանում եմ մի հարց տալ: Մի՞թե ինչ-որ մեկը լուրջ մտածում է, որ Ռուսաստանը կարող է ինչ-որ կերպ ազդել ամերիկացի ժողովրդի ընտրության վրա: Ի՞նչ է՝ Ամերիկան բանանային պետությո՞ւն է: Ամերիկան մեծ տերություն է: Եթե ես սխալվում եմ, խնդրում եմ ինձ օգնեք»,- ասել է ՌԴ նախագահը:
Ամերիկացի զինվորականներն աշխատում են արհեստական ինտելեկտով զենքի ստեղծման վրա, գրում է The New York Times-ը։
Բելգիական Brussels Airlines ավիաընկերությունը 2017 թվականի մարտի 31-ից սկսելու է իրականացնել Երևան-Բրյուսել ավիաչվերթը: Սկզբնական շրջանում շաբաթական կիրականացվի մեկ չվերթ, իսկ հուլիս-օգոստոսից կավելանա երկրորդ չվերթը: Ավիաընկերությունը հայտարարել է, որ հայաստանյան ուղևորները կկարողանան այս ավիաչվերթի միջոցով ուղևորվել ոչ միայն Բրյուսել, այլ նաև Եվրոպայի այլ քաղաքներ:
«ԵՄ-ն պետք է հետևի իր հայաստանյան ներդրումներին»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Լոռ Դելքուրը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի վերջին հայտարարություններին։
«Հիմա Իգնատի Առաքելյանն այսօր այդ կես քայլը կատարել է: Կա երկրորդ և երրորդ քայլը: Ես ամեն ինչ հավանական եմ համարում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը:
Կենդանիների բնաջնջվելու պատճառ է դառնում շրջակա միջավայրի աղտոտումը, կլիմայի փոփոխությունը, որսը, ինչպես նաեւ մարդու կողմից տվյալ տեղանքին ոչ բնորոշ բույսերի ու կենդանիների ներմուծումը միջավայր: Զեկույցի համաձայն, առավել մեծ կորուստներ են ունեցել այն կենդանիները, որոնք ապրում են լճերում, գետերում եւ ճահիճներում:
Հնագետներից Ֆրեդրիկ Հիեբերթի խոսքով՝ մարմարը ծածկել է գերեզմանը, որի տակ հայտնաբերվել են բազմաթիվ քարեր և երկար գիտական ուսումնասիրություն է պահանջում պարզելը, թե որն է այն իսկական քարը, որի վրա, ավանդույթի համաձայն, դրվել է Հիսուսի մարմինը։
Այսօրվա պատգամավորներից շատերը Հոկտեմբերի 27-ի ողբերգության ականատեսը եղան: Ես նույնպես դահլիճում էի ու վիրավորներից մեկն էի: 17 տարին շատ կարճ ժամանակ է՝ ինչ-որ բան մոռանալու համար: Կարծում եմ՝ այս դեպքում ժամանակը հիշողության հետ կապ չունի: Ովքեր էլ, որ կազմակերպել էին այդ ահաբեկչությունը, փաստ է, որ չհասան իրենց նպատակին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չափազանց բացասաբար է արձագանքել ռուսական բանակի գործողություններին, ինչը կարող էր հանգեցնել ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության, գրում է Bloomberg-ը։
ԵՄ-ն պատրաստվում է Հալեպի պատճառով առաջին պատժամիջոցները սահմանել տասնյակ սիրիացիների դեմ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են լայնածավալ ծրագիր` ուղղված հիմնական մարտական տանկերի (T-72) արդիականացմանը: Այս մասին հաղորդում է «izvestia.ru»-ն: Տանկերը կարդիականացվեն` հասցնելով «Т-72Б4»-ի մակարդակի, որով ելույթ են ունեցել «Տանկային բիաթլոն»-ի մասնակից թիմ երը:
Բելառուսի ԱԳՆ-ի տրամադրության տակ է հայտնվել «Բելավիա» ավիաընկերության՝ Կիև-Մինսկ չվերթ իրականացնող ինքնաթիռի անձնակազմի բանակցությունների գաղտնազերծումը։ Այս մասին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը։
«Ես ասացի Սերժ Սարգսյանին՝ դու է՞լ ես մտածում, որ այս 5-ն են, ու վերջ, ինքն ասաց՝ ոչ, ես այդպես չեմ մտածում: Ես էլ հարցրել եմ, իսկ ի՞նչ ես մտածում, ասել է՝ պահը կգա՝ կասեմ»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին։
Անկարան ԱՄՆ իշխանություններին է ներկայացրել իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մեղքն ապացուցող հստակ ապացույցներ, որոնք բավարար են հետաքննության ժամանակ նրան կալանավորելու համար, ԱՄՆ այցի ժամանակ՝ մամուլի ասուլիսում, հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ:
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ռուս և սիրիացի զինվորականների առնչությունը Սիրիայի Իդլիբ նահանգի դպրոցին հասցված ավիահարվածին, ինչի հետևանքով սպանվել էր 22 երեխա և 6 ուսուցիչ, հայտնում է RIA Novosti-ն։
Թե ընտրակեղծարարության մյուս տեսակների դեմ ինչպե՞ս է պայքարելու ՀԱԿ-ը և ի՞նչ ակնկալիքներ կան համապետական ընտրություններից, այս հարցերի շուրջ 168.am-ը զրուցեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:
ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի ԱԳՆ ղեկավարները հոկտեմբերի 28-ին Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն Սիրիայում և Իրաքում իրավիճակը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է RIA Novosti-ն։