Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում երեկ ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, հայտնում է Վատիկայի մամուլի ծառայությունը:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Արցախի պատերազմի վետերան, նախկին զինվորական Վահան Բադասյանն այն բանից հետո, երբ հրապարակային կոռուպցիոն բնույթի հայտարարություններ է հնչեցրել՝ կապված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ, վերջինս ուղղակի զանգահարել է Բադասյանին:
Ուկրաինան և ևս չորս երկիր միացել է Ռուսաստանի դեմ մինչև 2017թ. մարտի 15-ը պատժամիջոցների երկարաձգմանը, որը սահմանվել էր Ուկրաինայի ամբողջականությունը խախտելու պատճառով:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ևս կասկածի տակ չի դնում Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ ներկրումների դաշտն ազատականացնելու, մենաշնորհները վերացնելու մասին: Խաչատուր Քոքոբելյանը, հիշեցնենք, «դեմ» է քվեարկել կառավարության ծրագրին:
Նոյեմբերի 28-ին նախատեսված է Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը։ Նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է «Երրորդ Հանրապետություն»։
Թաիլանդի շուկաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ, ևս 19-ը ստացել է վնասվածքներ: Ինքնաշեն ռումբը պայթել է Պատտանի քաղաքի շուկայում:
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սկսել է անթաքույց աջակցել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը: Այս օրերին նա հանդիպում է ունենում տարբեր հեղինակավոր անձանց, նրանց կուսակցության շուրջ «համախմբելու» համար:
Բոլորս ի պայքար՝ ընդդեմ ապօրինի հարստացման։ Ով՝ ինչով կարող է։ Գրիչով ու փայտով, քարով ու պոլի փայտով, ավելով ու գերանդիով… Ամեն ինչով, բացի գործող օրենքներից։
Ասում են, թե պետական համակարգում «կտրուկ կրճատումներ» իրականացնելու կառավարության ղեկավարի հրահանգը որոշ ոլորտներ լրիվ այլ կերպ են ընկալել։ Ռազմական ոստիկանությունում, ասում են, մի շնչով «հնձել» են շատերին, որից հետո, ում համար զանգահարել-բարեխոսել է պետական համակարգի որևէ ազդեցիկ չինովնիկ, կրկին վերականգնել են։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփին մերկ վիճակում պատկերող բնական մեծությամբ արձանը 22 հազար դոլարով վաճառվել է Լոս Անջելեսում կայացած աճուրդում:
Դելիից Սան Ֆրանցիսկո չվերթը կատարվել է հոկտեմբերի 16-ին, սակայն միայն վերջերս է տեղեկատվությունը հայտնվել ԶԼՄ-ներում: Ավելի վաղ Air India-ի ինքնաթիռներն այս ուղղությամբ սովորաբար թռչում էին Ատլանտյան օվկիանոսի վրայով, սակայն այս անգամ ինքնաթիռը հատել է Խաղաղ օվկիանոսը:
Շինարարության ավարտի ստույգ ամսաթիվը դեռեւս չի հայտարարվել, սակայն ավելի վաղ տեղեկացվել է, որ «ֆոտոշրջանակը» պատրաստ կլինի այս տարվա չորրորդ եռամսյակում։ Կառույցի վերնամասում գտնվում է հետիոտների անցումը, որը պատրաստված է ապակուց, այն բաց կլինի բոլոր ցանկացողների համար:
Այս օրերին Պեկինում ընթանում է կուսակցության փակ համագումարը։ Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ քառօրյա համագումարի ընթացքում որոշումներ կկայացվեն, որոնք կավելացնեն Սի Ցզինպինի լիազորությունները։
«Պետք է բոլորին պարզ լինի, որ ցանկացած այլ որոշում, ԼՂՀ անկախությունից բացի, կնշանակի հարյուր տարի առաջվա ողբերգության կրկնություն, ինչը հայ ժողովուրդն ուղղակի չի հանդուրժելու ոչ մի դեպքում, և Բաքուն ուղղակի բախվելու է աշխարհի բազմամիլիոն հայության կողմից միահամուռ ցասմանը և արժանանալու է անխուսափելի պատժին»:
Հոկտեմբերի 16-20-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած SIAL սննդի միջազգային ցուցահանդեսում հայկական «Նոյան Եվրոթերմ» ՓԲ ընկերությունն ընտրվել է սննդի ոլորտում տարվա ամենանորարար ընկերությունների շարքում։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին նշել է, որ ԼՂՀ Նախագահի հետ նոր առաջարկներ չեն քննարկվել:
Սպասվում էր, որ սեպտեմբերի 21-ին ընդառաջ՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ, Սերժ Սարգսյանը կհայտարարի համաներում: Հատկապես «Սասնա ծռեր» խմբի անդամների ձերբակալությունների ֆոնին այդ հարցը լրջորեն քննարկվում էր հանրության կողմից և մասնագիտական շրջանակներում: Անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն պաշտոնական աղբյուրները համաներման մասին համառորեն լռում են:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը:
Արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ 60-ից բարձր տարիքի կալանավորների թիվը գերազանցել է կալանավորների ընդհանուր թվաքանակի 10 տոկոսը: Նրանք կատարում են Կորեայի Հանրապետությունում գրանցվող բոլոր հանցագործությունների մոտավորապես 9 տոկոսը։
Վերոնայում հոկտեմբերի 20-21-ը կայացավ Եվրասիական տնտեսական 5-րդ ֆորումը, որը կազմակերպվել էր «Ճանաչենք Եվրասիան» իտալական ասոցիացիայի և «Ռոսկոնգրես» հիմնադրամի կողմից` Վերոնայի քաղաքային իշխանությունների հովանու ներքո: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Բրիտանական iTV հեռուստաընկերությունը եկամուտների կրճատմամբ պայմանավորված աշխատանքից ազատում է 120 աշխատակիցների:
WikiLeaks կազմակերպությունը հրապարակել է ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստի նոր նամակները:
Խորվաթիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Սպիտակ տան պաշտոնական լուսանկարիչ Փիթ Սոուզան վավերագրել է ԱՄՆ նախագահի պաշտոնավարման ամենավառ պահերը:
«Ապրիլյան պատերազմը մեզ արթնացրեց։ Հիմա մեր հասարակությունն ու քաղաքական վերնախավը բավականին արթուն վիճակում է։ Մարդիկ տեսան, որ պատերազմի հնարավորությունը բավականին մեծ է, և մարդկանց աչքն արդեն վախեցած է։ Նախկինում, երբ Ադրբեջանն ակտիվ էր խոսում, ասում էին՝ Ադրբեջանն է, դե խոսում է, էլի, մեկ է՝ ոչինչ չի լինելու, ոնց հանգիստ ապրել ենք, այդպես էլ կշարունակենք ապրել… Չի լինելու նման բան. մենք պետք է ինքնախաբեության թմբիրից դուրս գանք»։
ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանում հոգևորականների համար ստեղծվել է հատուկ համազգեստ։ Ինչպես հայտնում է ТASS-ը, համազգեստը ներկայացվել է զինվորական հոգևորականության համագումարի ժամանակ։
Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի հետ` հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը: Այս մասին Sputnik-ի ադրբեջանական ծառայությանն ասել է Ռուսաստա坦ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՌԴ կողմից Հայաստանին «Իսկանդեր» տեսակի հրթիռային համակարգերի տրամադրման մասին հարցը:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հոկտեմբերի 26-ին կհանդիպի ԱՄՆ արդարադատության նախարար Լորետա Լինչի հետ` նրան ներկայացնելով Գյուլենին Թուրքիա վերադարձնելու պահանջով Միացյալ Նահանգներ ուղարկված նախկին չորս փաստաթղթերի ծրարի մասին տեղեկություններ, ինչպես նաև թուրքական կողմի ձեռք բերած նոր տվյալները:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը եւ չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից:
Բանակցությունները կընդգրկեն տարբեր թեմաներ, այդ թվում՝ քննարկվելու են հարցեր, որոնք կապված են մարդու իրավունքների հետ, այսօր Թեհրանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին։