ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինայի բողոքը՝ կապված Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ կատարելիք այցի հետ, հայտարարել է, թե երկրի նախագահը իրավունք ունի այցելել ռուսական ցանկացած շրջան, հայտնում է RIA Novosti-ն։
Ավելի քան 20 ավիաչվերթ է չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններից, ևս 7-ը կիրականացվի հետաձգումով, հայտնում է TASS-ը։
«Ինչպես մեր ժողովրդի մեծ մասը, այնպես էլ ես, կարծում եմ՝ հույսեր ունենք այս կառավարությունից»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը: Նա կարծում է, որ այս կառավարությունը հաջողութուն կունենա, քանի որ ունի ժողովրդի լայն աջակցությունը.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխանցեց; ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի անակնկալ նվերները ինձ՝ մեդալ և նրա ստորագրությամբ լուսանկարը, որոնք օրհնված են նրա կողմից»,- նշված էր գրառման մեջ:
ԱՄՆ-ն առաջին անգամ զերծ է մնացել ՄԱԿ-ի ամենամյա բանաձևի դեմ քվեարկությունից, որը կոչ է անում դադարեցնել Կուբայի տնտեսական բլոկադան, հայտնում է BBC-ն։
Սիրիայի հյուսիսում ավիահարվածի հետևանքով սպանվել է 22 երեխա և 6 ուսուցիչ, հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
Այսօր լրագրողները ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին, ինչին ի պատասխան նա ասաց, որ այսօր դրա օրը չէ. «Պրծանք, սաղ խաղերը խաղցանք, մնաց սարի սմբուլը»:
Թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը Թուրքիայի 17 նահանգներում իրականացնում է հատուկ գործողություն, որոնց նպատակը 73 ռազմական օդաչուների հայտնաբերումն է, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։
168.am-ի հարցին՝ արդյոք այս պահին Պաշտպանության նախարարին փոխելու անհրաժեշտություն կա՞ր, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Դե, եկեք այդպես չասենք՝ անհրաժեշտոթյուն կար-չկար: Ես չեմ գտնում, որ եսիմ ինչ խնդիր է. Կադրային փոփոխություններ է: Միայն պաշտպանության փոխնախարարն է, որ 8 տարի է ծառայում, զինվորականության հաստիքի փոփոխություն է լինում 3-4 տարին մեկ: Հիմա գիտե՞ք Օհանյան Սեյրանին քանի տեղ են կանչում պաշտոնների գնա, հիմա ինքը պատրաստի կադր է: Ինչ գործ էլ առաջարկեն՝ նա կարող է աշխատել: 35 տարի է՝ ծառայում է ՀՀ-ին, թող մի քիչ էլ հանգստանա»:
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ Հիլարի Քլինթոնի ծննդյան կապակցությամբ շնորհավորել է վերջինիս Twitter-ի իր միկրոբլոգում։
«Մեր փրկությունը մեր միասնականության մեջ է. Մոստեր չվառել: Պարզ է՝ թերություններ կան, սխալներ կան, վիրավորել-վիրավորվել կա, բայց չափավոր ամեն ինչ անենք, որովհետև մեր տարածաշրջանը մեզ այլ բան թույլ չի տալիս, որովհետև մենք անկախ պետություն ենք»:
Եվրամիությունը Վրաստանին հատուկ դրամաշնորհ կհատկացնի 30 միլիոն եվրոյի չափով, Վրաստանի կառավարության այսօր կայացած նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։
Ակադեմիկոս Վ. Պ. Մակեևի անվան հրթիռային կենտրոնը ներկայացրել է նոր զենքի առաջին լուսանկարը՝ միջմայրցամաքային բալիստիկ «Սարմատ» հրթիռը, որը ստացել է «Սատանա-2» հրթիռը անվանումը։ Այս մասին հայտնում է կենտրոնի կայքը։
«Ընտրությունն ինքս եմ կազմակերպելու, ոչ մի խնդիր չկա: Ես ինքս Հանրապետական եմ, որևէ մեկից նեղացած չեմ, ժամանակը կգա, ես կսկսեմ ընտրությունը կազմակերպել»:
Տնտեսական ճգնաժամը ստիպել է Ռուսաստանի ֆինանսների նախարարությանն անել մի բան, ինչը չէր արվել անցած դարի 90-ականների ճգնաժամից՝ սկսել վաճառել պետական հիմադրամի ոսկու և ալմաստի պաշարները։
ՀՀ կառավարությունը նախագահին կառաջարկի փոփոխություններ կատարել համապատասխան հրամանագրում, որով սահմանավում էր կառավարության գործունեության կարգը: Հ
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Մոսուլի մերձակա երկու շրջաններում սպանել են նվազագույնը 232 խաղաղ բնակչի, հայտնել է իրաքցի պատգամավոր, մարդու իրավունքների հարցով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Աբդել Ռահիմ աշ-Շամրին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրը խնդրել է նրան ներել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Մալիք Օբամայի կարծիքով՝ Ասանժն ընդամենը հրապարակել է նամակագրությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է 2016թ. առավելագույն մակարդակին, վկայում են սոցիոլոգիական «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները:
Իտալիայում հոկտեմբերի 26-ին իրար հաջորդող միանգամից երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Առաջինը եղել է 5.4 մագնիտուդ հզորությամբ, երկրորդը՝ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է իտալական ANSA գործակալությունը:
Մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպությունը (Human Rights Watch) կոչ է անում Թուրքիային հրաժարվել արտակարգ իրադրության պայմաններում ոստիկանությանը տրված իշխանության հավելյալ լծակներից։ Այն նաեւ կոչ է անում այս երկրի կառավարությանը՝ ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ հետաքննիչին տալ Թուրքիա այց կատարելու արտոնություն։
Օբաման գոհունակություն է հայտնել ԻՊ դեմ պայքարում միջազգային կոալիցիային միանալու հարցով Թուրքիայի և Իրաքի միջև երկխոսության առկայության առնչությամբ:
Ռմբակոծումները դադարեցնելու մասին տեղեկությունները դեռեւս չեն հաստատվել։ Հայտարարությունը նույնիսկ հակասում է Մեծ Բրիտանիայից գործող Մարդու իրավունքների հարցերով Սիրիայի դիտակ կազմակերպության դիտորդներից ստացված տեղեկություններին։ Կազմակերպությունը հաղորդում է շաբաթ օրը վերսկսված օդային գրոհների մասին։
Իրաքյան բանակը ԱՄՆ-ի և այլ երկրների աջակցությամբ շարունակում է առաջխաղացումը դեպի Մոսուլ, որը վերջին երկու տարիների ընթացքում հանդիսանում է կարևոր հենարան, «Իսլամական պետություն» խմբավորման և այսպես կոչված «խալիֆայության» համար, որը իր կենտրոնն է հռչակել սիրիական Ռաքքա քաղաքը: Մոսուլի անկման պարագայում Ռաքքան կլինի հաջորդը:
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստը նվիրված է լինելու նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին, որի նախապատրաստման հարցերով զբաղվող ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին զեկուցելու են իրենց արած-չարածների մասին, իսկ նա էլ ներկաներին տեղեկացնելու է, թե, ըստ իրեն, ինչպես է լինելու ՀՀԿ համագումարը:
Հետազոտության համաձայն, 20-րդ դարասկզբին տղամարդիկ կանանցից երկու անգամ (ավելի ճիշտ 2,2 անգամ) ավելի հաճախ էին ալկոհոլ օգտագործում, կանանցից երեք անգամ ավելի հաճախ էին հարբեցողությամբ զբաղվում եւ, համապատասխանաբար, 3,6 անգամ ավելի հաճախ էին վաստակում ալկոհոլի հետ կապված լուրջ հիվանդություններ, օրինակ՝ լյարդի ցիռոզ:
Միայն Հոկտեմբերի 27-ի արդյունքում Հայաստանը կարող էր դառնալ ներքնապես և արտաքնապես այնքան խոցելի, որ տեղի ունենար ապրիլյան պատերազմն ու ՊՊԾ գնդի գրավումը։
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավ ր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի:
Սիրիական բանակը շարունակում է հարձակումը ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ Հալեպի հարավարևմտյան մասում գտնվող շուկայի շրջանում:
Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվել էին, թե արդյոք նախարարության ուսումնական կենտրոնը, որի մասին շատ է խոսվել և որի վրա ահռելի ծախսեր են արվել, և որի մասին լուրեր էին տարածվել, թե վաճառքի է հանվելու, «կգլխատվի՞»: