Բաժիններ՝

Մոսկվայի տեսլականը համընկնում է Սերբիայի նախագահի կարծիքի հետ. Եվրոպայում նկատվում են ուժեղ ռազմшմետ տրամադրություններ. Պեսկով

«Մոսկվայի տեսլականը համընկնում է Սերբիայի նախագահ Վուչիչի կարծիքի հետ. եվրոպական երկրներում իսկապես նկատվում են ուժեղ ռազմամետ տրամադրություններ», – հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է մի շարք երկրներում ռազմական բյուջեների ավելացումը։ Սակայն, նրա կարծիքով, այս մոտեցումն ավելի մեծ վնաս կհասցնի ԵՄ-ին։

«Դա հանգեցնում է տնտեսական գերծանրաբեռնվածության և միջնաժամկետ հեռանկարում ավելի ծանր հետևանքներ կունենա», – վստահեցրել է Պեսկովը։

Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան միշտ հասկանում էր, որ նման վտանգ գոյություն ունի, ուստի՝ նախապես ձեռնարկվել են բոլոր միջոցները իր շահերն ու անվտանգությունն ապահովելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930