Բաժիններ՝

Թրամփը ստորագրել է ռեկորդային շաթդաունի ավարտի մասին օրինագիծը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շաթդաունի 43-րդ օրը ստորագրել է օրինագիծը, որը նախատեսում է դաշնային կառավարության ֆինանսավորումը շարունակել մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։

Փաստաթղթի ստորագրմամբ վերջ է դրվել պատմության մեջ ԱՄՆ կառավարության ամենաերկար շաթդաունին։«Մենք չենք կարող թույլ տալ, որ նման բան երբևէ նորից պատահի։ Սա երկիրը կառավարելու ճիշտ ձև չէ»,- Reuters-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը Սպիտակ տանը փաստաթղթի ստորագրման ժամանակ։

Նա հայտնել է, որ օրինագծի ստորագրումով ԱՄՆ կառավարությունը կվերադառնա բնականոն գործունեությանը։ Թրամփը կրկին մեղադրել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին կառավարության աշխատանքը շաբաթներ շարունակ խաթարելու մեջ։ Ավելի վաղ օրինագիծը հաստատվել էր Կոնգրեսում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս