52-ամյա երգիչ Սոսո Պավլիաշվիլին ռուսական Life-ի հետ զրույցում մեկնաբանել է ադրբեջանցի կինոգործիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիևի արտահայտությունները, որը կոչ էր արել արտիստին հրաժարվել Բաքվում կայանալիք բարեգործական համերգից և չգնալ Ադրբեջան։
Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները կասկածում են, որ Վրաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Կրծանիսի ուսումնական կենտրոնի վրա հարձակման օբյեկտիվ հետաքննություն կիրականացվի, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Համախմբում» կուսակցության անդամ պատգամավորներն այսօր Tert.am-ի հարցին ի պատասխան հայտարարեցին, որ տեղյակ չեն, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու ՀՀ ազգային անվտանգության նախկին պետ Կառլոս Պետրոսյանը համագործակցում են «Համախմբման» հետ:
Ուորլիքը նշեց, որ վերջին տարիների ընթացքում պետքարտուղար Քերին կարգավորման հարցերով բավականին մտահոգ է։
«Եթե ժողովուրդը որոշի՝ հեռանանք՝ կհեռանանք, ի՞նչ է եղել: Քաղաքականության մեջ ընտրությունների միջոցով են ձևավորվում ընդդիմությունն ու իշխանությունը: Անկախ ՀԱԿ-ի ու իշխանության ցանկությունից, անկախ «Բարգավաճի» ու «Վերածնունդի» ցանկությունից, անկախ նոր բացված կուսակցությունների ցանկություններից և տարբեր ներկա, նախկին պաշտոնյաների ամբիցիաներից, ժողովուրդը, հանրությունն իր ընտրությամբ կորոշի` ո՞վ կմնա իշխանության, եթե կմնա, ո՞վ կգա իշխանության, ո՞վ կլինի ընդդիմություն»:
Ադրբեջանը խորվաթական ընկերություններին հրավիրել է ներդրումներ կատարել գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների ու քիմիական արդյունաբերության մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Գերմանիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում բռնել են Ռուսաստանի 14 քաղաքացիների: Այս մասին այսօր հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով ոստիկանությանը: Նշվում Է, որ կալանավորվածները Չեչնիայից են:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումն ու հակառուսական պատժամիջոցների չեղարկումը քիչ հավանական են ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, հայտնում է Interfax-ը։
«Սա մի բան է, որ մենք բոլորս պետք է ողջունենք, պետք է անկեղծ քննարկում ծավալենք ԼՂ կարգավիճակի վերաբերյալ, դիրքորոշումները կողմերի միջև կարող են նույնական չլինել, բայց կարևոր է, որ հասարակության դատին ներկայացվեն այս հարցերը, և հատկապես՝ ԼՂ ազգաբնակչությանը: Ուստի մենք ողջունում ենք այդ հայտարարությունը ոչ նրա համար, որ դա վերջին խոսքն էր, այլ նրա համար, որ նա այս հարցը, այս խնդիրը քննարկման թեմա է դարձնում: Բոլոր տարրերը, որոնք մաս են կազմելու բանակցային կարգավորման, պետք է շրջանառվեն, քննարկվեն ոչ միայն՝ մասնավոր շրջանակում, այլև հանրության լայն շրջանակներին ներկայացվեն»,- հստակեցրեց ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Համանախագահները սպասում են ՀՀ նախագահ Սարգսյանի հետ իրենց հանդիպմանը, սպասում են նաև ՊՆ նոր նախարարի հետ, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի հետ առանձին հանդիպմանը:
Ռուսաստանը պատրաստ կլինի երկարաձգել «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղը միայն այն բանից հետո, երբ Եվրամիությունից ստանա գրավոր երաշխիքներ նախագծի իրագործման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ դատավոր եմ, ո՛չ փաստաբան եմ, ո՛չ էլ դատական իշխանության ներկայացուցիչ եմ: Ես կարծում եմ` նախ և առաջ՝ Ազգային ժողովում պետք է խոսեն ըստ էության և օրակարգի վերաբերյալ: Այս հարցն օրակարգի հետ ոչ մի կապ չուներ: Եթե ոմանք խնդիր ունեն ցույց տալու, երևալու, որ ամեն ինչ գիտեն, պատմությունը մի բան է ցույց տվել` ով ամեն ինչից խոսում է, ամեն ինչից իր տեղը պետք է ցույց տալ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով նիստի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Մոսկվայում Ձկնկուլի և նրա ընկերոջ սպանության թելերը բերում են դեպի ՀՀ ԱԺ, մասնավորապես` ակնարկն ուղղված էր պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Ալիևը հաշվում է։ Կհաջողի՞ իր հաշվարկում, թե՞ ոչ, պարզ կլինի առաջիկայում։ Ի՞նչ են անում այս պահին Հայաստանի քաղաքական ղեկավարները։ Արդյո՞ք նրանք ևս հաշվում են, թե՞ սպասում են արդեն իսկ հաշվարկված տարբերակների հյուսիսային փայլատակմանը։
ԱՄՆ տրանսպորտի նախարարությունն ու քաղավիացիայի դաշնային վարչությունը երկարաձգել են արգելքը, որը սահմանված էր 2014թ. դեկտեմբերի 29-ից և որն արգելում էր ամերիկյան ավիաընկերություններին թռիչք իրականացնել Սիմֆերոպոլի և Դնեպրի վրայով, մինչև 2018թ. հոկտեմբերի 27-ը։
Եվրոպական կայունացնող հիմնադրամի տնօրենների խորհուրդը (ESM) հավանություն է արժանացրել Հունաստանին 2.8 մլրդ եվրոյի վարկի տրամադրումը, ասվում է ESM-ի մամուլի հաղորդագրությունում։
«Մեր կոշտ դիրքորոշումը բացահայտ կապված է եղել, կա ու կլինի երևույթների նկատմամբ: Բոլոր նման երևույթներին մենք ունեցել ենք նմանատիպ դիրքորոշում: Մեր դիրքորոշումը երբեք ուղղված չի եղել որևէ անձի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ականների կողմից Գագիկ Ծառուկյանին ուղղված` քաղաքականություն վերադառնալու խնդրանքի մասին:
Այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանից արձագանք չկա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` հավելելով, որ ԲՀԿ-ականները սպասում են Ծառուկյանի պատասխանին և հուսով են, որ առաջիկայում կլինի:
Հոլիվուդի «Փենթեյջս» թատերասրահի առջև հոկտեմբերի 27-ին կայանալիք արարողության ժամանակ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քևին դե Լեոն Փառքի պողոտայի պատվավոր աստղ կշնորհի աշխարհահռչակ ֆրանսահայ երգչին: Հիշյալ թատերասրահում հոկտեմբերի 28-ին սպասվում է Ազնավուրի համերգը:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը ժամանել է Ադրբեջան։
Զագրեբն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Ադրբեջան կատարած այցի շրջանակներում նման հայտարարությամբ է հանդես է եկել Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:
Իրաքի կառավարական ուժերը իրենց վերահսկողությունն են սահմանել Էր-Ռուտբա քաղաքի նկատմամբ, որը մասնակիորեն գտնվում էր ԴԱԻՇ-ի ենթակայության տակ։ Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։
168.am-ի ճշտմանը, որ, եթե Ծառուկյանը համագումարում չի հայտարարել կուսակցությունից դուրս գալու մասին, որևէ այլ տարբերակով ընդունելի չէ՞ այդ փաստը, Լ. Խաչատրյանը հորդորեց հարցնել հենց Ծառուկյանին և կրկնեց. «Ինքն ասել է, որ չի զբաղվելու քաղաքականությամբ և կուսակցության նախագահի պաշտոնից է դուրս գալիս, իսկ կուսակցությունից դուրս գալու մասին նա չի ասել, նման բան չի եղել»:
«Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է Ձկնկուլ անունով հայտնի Արմեն Իսրայելյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից ահաբեկումներ, առևանգումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյա նիստը: Գրանցվել է 99 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերն ու Սիրիայի ռազմաօդային ուժերը վերջին 7 օրվա ընթացքում դադարեցրել են թռիչքները Հալեպում։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումն ստանձնել է Պակիստանի Բելուջիստան նահանգի Կվետտա քաղաքի ոստիկանական քոլեջի վրա հարձակման պատասխանատվությունը, ինչի հետևանքով սպանվել էր 59 մարդ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Երեկ տեղի է ունեցել Վրաստանի ԶՈւ ժամկետային զինծառայող Հակոբ Մալխասյանի հուղարկավորությունը հայրենի Նինոծմինդա քաղաքում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Անթալիայի Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի կայանատեղիի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ, հայտնել է քաղաքապետ Մենդերես Տյուրելը։
Ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Դուտերտեն հայտարարել էր, որ Ֆիլիպինները ռազմական դաշինք ունի ԱՄՆ-ի հետ, բայց մտադիր չէ նման համաձայնագրեր կնքել այլ երկրների հետ: