Բաժիններ՝

Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի գավաթի հաջորդ փուլի ուղեգրի համար կմրցեն թայ-բրեյքում

ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներն իրենց դասական խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

Գաբրիել Սարգսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի հետ և հաղթողը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում:

Շանթ Սարգսյանը 1:1 հաշիվ գրանցեց Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի հետ պարտիայում: Հաղթողը նույնպես կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում:

Չորրորդ փուլում ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով առավելության հասավ Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի նկատմամբ և դուրս եկավ հինգերորդ փուլ:

ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս