«Կոռուպցիայի դեմ պայքարը եղել է, ավելի է խորանալու, ցավոք, կոռուպցիան որևէ երկրում հաղթահարված չէ։ Գերիշխող դիրքի չարաշահումների դեմ պայքարը եղել է և լինելու է, ցավոք, որևէ երկրում դրա դրսևորումներն իսպառ վերացված չեն։ Կան խախտումներ, կա խախտումների դեմ պայքար»։
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքից գոհ ամերիկացիների թիվը մեկ ամսում նվազել է 5 տոկոսային կետով:
«Պետք է ուղղակի աշխատատեղ ստեղծենք, տնտեսությունը զարգացնենք, որպեսզի մարդիկ գործ ունենան, աշխատավարձ ստանան, մի քիչ էլ պակաս լինի, քան այնտեղ է, բայց իրենց տնից-տեղից չկտրվեն։ Սա է։ Պետք է հավելյալ արժեք ստեղծել, տնտեսություն զարգացնել, աշխատել»։
«Ժողովուրդը հաճախ կատակում է, որ Հայաստանում միջին խավը հանգստի է մեկնում արտասահման, իսկ հարուստները՝ Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ: Չե՞ք կարծում, որ պետք է վերանայվեն տուրիզմի հետ կապված մոտեցումները, վերանայվեն գները, որպեսզի մարդիկ Վրաստան գնալու փոխարեն՝ գերադասեն մնալ Հայաստանում»,- այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին այս հարցով դիմեց քաղաքացիներից մեկը՝ Արաբկիր վարչական շրջանում կազմակերպված հանդիպման ժամանակ:
«Շատերն ասում են, որ մենք ԵՏՄ մտել ենք՝ տուժել ենք, շատերն ասում են, որ մենք Եվրոպային ենք քիչ ուշադրություն դարձնում: Ես հստակ ձևակերպեմ՝ ինչպես եմ վերաբերվում ԵՏՄ-ին. ԵՏՄ-ն 5 երկրների կլուբ է, որտեղ 180-ից ավելի բնակչություն է, մեծ շուկա է: Այս կլուբի անդամները պայմանավորվում են խաղի կանոնների մասին: Մենք կշահե՞նք, թե՞ չենք շահի, կարծում եմ՝ դա մեր շնորհքը կլինի կամ ապաշնորհքը»:
«Տեղ կա՝ իրավունք ունենք, պարտականություն չունեն, տեղ կա՝ հակառակը։ Տարածքային կառավարման մեջ մեր բարեփոխումները հետևյալն են. յուրաքանչյուր համայնք, մարզ պետք է ունենա զարգացման ծրագիր։ Որևէ մի անգամ զարգացման ծրագիր չենք ունեցել, այլ ունեցել ենք մեթոդաբանություն։ Այդ ծրագիրը գրելու համար պետք է թվայնացնենք ամբողջը։ Թվայնացման դեպքում՝ մենք կգտնենք բոլոր սխալները, թերհաշվարկները»։
ՌԴ Նախագահն ընդգծել է, որ տնտեսության, առևտրի, ներդրումների և ռազմաքաղաքական ոլորտներում Ռուսաստանի և Հայաստանի միջև հաջողությամբ զարգանում է փոխգործակցությունը, ակտիվանում են շփումները զբոսաշրջության, մշակույթի, գիտության և կրթության բնագվառներում։
«Անկախ նրանից՝ համակրո՞ւմ են ՀՀԿ-ին, թե՞ ոչ, մեր քաղաքացիներից շատերը կարող են համոզված լինել, որ Արցախի վերաբերյալ, մեր արժանապատվության վերաբերյալ մենք շատ հստակ ենք ձևակերպել մեր նպատակները, քաղաքականությունը։ Խնդիրը շատ պարզ է. մենք պետք է ունենանք մարտունակ, ուժեղ և խելոք բանակ, որպեսզի ցանկություն չլինի՝ զինված տարբերակով այդ խնդիրը լուծել։ Եթե հասնենք բանակցային փուլին, պետք է դրսևորենք այնպիսի ռազմավարություն, որի ժամանակ մեր արժանապատվությունը, մեր ինքնասիրությունը, մեր վաղվա օրը չտուժի։ Եթե նման հնարավորություն լինի, կարո՞ղ ենք ռացիոնալ բանակցել, որպեսզի շրջանցենք ռազմական տարբերակով լուծումը, կարծում եմ՝ այո»։
«Մեղադրյալները կոտրել էին Yahoo-ի էլէկտրոնային փոստարկղեր, որոնք պատկանում էին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պետպաշտոնյաներին, զինվորականներին, դիվանագետներին: Նրանց գործողություններն ուղղված էին նաեւ լրագրողների, ֆինանսական ծառայությունների եւ առեւտրի ոլորտի աշխատակիցների դեմ»:
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ: Նա ողջունեց արաբկիրցներին՝ նշելով, որ ինքն էլ արաբկիրցի է եղել:
Բաղդասարյանը նկատեց՝ որպեսզի ազգը լավ տրամադրություն ունենա, մարդիկ պետք է բարեկեցիկ կյանքով ապրեն, ապա ներկաներից հետաքրքրվեց, թե ովքե՞ր են փոփոխություններ ուզում իրենց կյանքում. ներկաներից բոլորը ձեռք բարձրացրին՝ ի նշան այն բանի, որ ցանկանում են փոփոխություններ։
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորներ Գարո Փայլանը և Սելինա Դողանը մեկնաբանել են տեղապահի ընտրության արդյունքների հրապարակումից հետո նահանգապետարանի կողմից արված միջամտությունն ու գործընթացի ներկա իրավիճակը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան գույժը լսելով, դադարեցրել է նախընտրական քարոզարշավը թիվ 3 ընտրատարածքում։
«Ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմը հստակ մեսիջներ է ուղարկել ադրբեջանական կողմին, որ նույնիսկ փոքր էսկալացիայի դեպքում Հայաստանը պատրաստ է ավելացնել այդ էսկալացիան»:
Այս շաբաթվա քննարկման թեման էր՝ խորհրդարանական ընտրություններում մասնակցող կուսակցությունների և դաշինքների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում համերկրային դատավորն արգելափակել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը, որը ժամանակավորապես արգելում է մուսուլմանական վեց երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Նիդերլանդներում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած վարչապետ Մարք Ռութին` ասելով, թե Նիդերլանդները կորցրել է «Թուրքիան որպես ընկեր»:
ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփը 639 մլրդ դոլար է խնդրել պաշտպանության նախարարության կարիքների համար:
«Անկախ նրանից, թե ինչ պաշտոն եմ զբաղեցրել, որտեղ եմ գործունեություն իրականացրել, վստահ եմ՝ տեսել եք, որ սահմանափակվել եմ բացառապես մասնագիտական հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ նախագահի խորհրդական Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքին։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչական գործողություն է որակել Արժույթի միջազգային հիմնադրամի փարիզյան գրասենյակում տեղի ունեցած պայթյունը։
Եգիպտոսը պաշտոնապես հիմնել է Հյուսիսատլանտյան դաշինքին առընթեր երկրի դիվանագիտական առաքելություն: Համապատասխան հրամանագիրն ստորագրվել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի կողմից եւ հրապարակվել պետական ԶԼՄ-ներում:
ԱՄՆ-ի միջազգային օգնության ծրագրերի կրճատումը չի վերաբերի անվտանգության բնագավառում Իսրայելին ցուցաբերվող աջակցությանը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Բերդան Օզթուրքը և Մեհմեթ Էմին Ադըյամանը ձերբակալվել են:
«Մենք պետք է ուրախ լինենք, որ ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվեցին, և, որ համաձայնագիրը պատրաստ է իր քաղաքական բովանդակությամբ»:
Մեկ մարդ է տուժել պայթյունից, որը տեղի է ունեցել Փարիզում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գրասենյակում ծրարը բացելիս:
Ֆիզիկոս Գրեգ Սփրիգսն ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության Լիվերմորի Էռնեստ Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայից, գործընկերների հետ համատեղ հավաքել եւ Համացանցում զետեղել է մթնոլորտում միջուկային զենքի փորձարկումների հարյուրավոր գաղտնազերծված տեսահոլովակներ, հաղորդում է Business Insider-ին:
Մեծ Բրիտանիայի Քենթի կոմսությունում կայացած աճուրդում անանուն գնորդը 41 հազար դոլարով գնել է Ադոլֆ Հիտլերի անձնական լուսանկարների ալբոմը:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պաշտոնապես հավանություն է տվել Brexit-ին վերաբերող օրենսդրությանը:
Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մոսկվա կժամանի մայիսի 2-ին:
«Հարգելի, սիրելի գյումրեցիներ, ձեր ցավը տանեմ, ի սրտե ողջունում եմ բոլորիդ, դուք գիտեք, որ ես Գյումրին սիրում եմ, գյումրեցիներին հարգում եմ, միշտ կապված եմ եղել Գյումրիի հետ»,- այսօր Գյումրիում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը: