Բաժիններ՝

Disney-ը ֆիլմարտադրության մեջ կթույլատրի արհեստական բանականություն կիրառել․ որոշումը բողոքի ալիք է բարձրացրել

Walt Disney Company ընկերությունը պատրաստվում է թույլատրել արհեստական ​​բանականության (AI) ստեղծած բովանդակության ցուցադրումը «Disney+»-ում․ գրում է Euronews-ը՝ հղում անելով ընկերության գործադիր տնօրեն Բոբ Այգերին։

Այգերն ասել է, որ 2019 թվականին «Disney+»-ի գործարկումից ի վեր ընկերությունը գտնվում է «շատ մեծ և կարևոր փոփոխությունների ներդրման գործընթացում՝ արտադրանքի և տեխնոլոգիաների տեսանկյունից»։

«Մեկ այլ բան, որով մենք իսկապես ոգևորված ենք, «Disney+»-ի օգտատերերին շատ ավելի մեծ ներգրավվածություն տրամադրելն է»,– ասել է Այգերը՝ հավելելով, որ «Disney+»-ի օգտատերերը հնարավորություն կունենան անձամբ բովանդակություն ստեղծել, ինչպես նաև դիտել այլ օգտատերերի ստեղծած բովանդակությունը։

Այգերի հայտարարությունը համացանցում բուռն արձագանք է առաջացրել։ Disney-ի երկրպագուներն այդքան էլ գոհ չեն նոր որոշումից. ոմանք վախենում են, որ այն կարող է հանգեցնել աշխատատեղերի փակման, ցածրորակ բովանդակության և ընկերության՝ իր գաղափարախոսությունից շեղվելուն։

Ոմանք նույնիսկ կոչ են արել «Disney+»-ի բաժանորդներին բոյկոտել հարթակը և դիմել այլ անիմացիոն ստուդիաների, որոնք դատապարտում են իրենց արտադրանքի ստեղծման մեջ արհեստական ​​բանականության կիրառումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս