
«Առաջին և կյանքի դպրոցը անցել եմ Մոնումենտում». Վարչապետն Արաբկիրում է

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ: Նա ողջունեց արաբկիրցներին՝ նշելով, որ ինքն էլ արաբկիրցի է եղել:
«4 տարեկանից Արաբկիր շրջանի բնակիչ եմ եղել, որպեսզի հարց չմնա, թե մինչև 4 տարեկանը որտեղ եմ եղել, ասեմ, որ 1-ին և 2-րդ մասում եմ ապրել: Առաջին և կյանքի դպրոցն անցել եմ Մոնումենտում»,- հայտարարեց վարչապետը:
Մի մարդ խնդրեց վարչապետին՝ հանդիպել իր հետ, որպեսզի ինքը ներկայացնի իր ծրագիրը՝ կապված ոչ մետաղական հանքանյութերի արդյունաբերության հետ:
Վարչապետը նրան ասաց, որ հիմա իր օգնականը կմոտենա ու կվերցնի նրա կոնտակտները, քանի որ իրեն հետաքրքրեց այդ հարցը: