Բաժիններ՝

«Իմացիր, որ Թուրքիայի նման ընկերոջը կորցրել ես». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Նիդերլանդներում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած վարչապետ Մարք Ռութին` ասելով, թե Նիդերլանդները կորցրել է «Թուրքիան որպես ընկեր»: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Հեյ, Ռութ, դու կարող ես ընտրություններում առաջինը լինել, սակայն իմացիր, որ Թուրքիայի նման ընկերոջը կորցրել ես: Դու կորցրել ես»,­-հայտարարել է Էրդողանը:

Նա անդրադարձել է նաև Գերմանիային` մեղադրելով նրան Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին իրենց չհանձնելու մեջ:

«Ես նրանց PKK 4 հազար 500 անդամի մասին տեղեկություն տվեցի: Դրանցից ոչ մեկի հետ կապված որևէ գործընթաց չեղավ»,­-նշել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը խոսել է նաև Թուրքիայում կալանավորված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի մասին` ասելով, թե նա իր երկրում գաղտնի լրտեսություն է իրականացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031