Սաուդյան Արաբիան մարդասիրական դրամաշնորհի շրջանակում նավթի խմբաքանակ է ուղարկել Սիրիա

Սաուդյան Արաբիան Սիրիա է մատակարարել նավթի առաջին խմբաքանակը, որը տրամադրվել է Արաբական Հանրապետության էներգետիկ ոլորտի գործունեությանը աջակցելու համար նախկինում համաձայնեցված օգնության փաթեթի շրջանակում, հաղորդում է Al Arabiya-ն։

Նոյեմբերի 16-ին Բանիյասի նավահանգիստ է ժամանել 650 հազար բարել նավթ տեղափոխող լցանավ։ Ըստ որոշ տեղեկությունների, այս բեռը առաջինն էր 1,65 միլիոն բարել դրամաշնորհի շրջանակում։

Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամը և Սիրիայի էներգետիկայի նախարարությունը սեպտեմբերի 11-ին համաձայնագիր են ստորագրել դրամաշնորհի վերաբերյալ, որն ուղղված է սիրիական նավթավերամշակման գործարանների արդյունավետության և կայունության բարելավմանը։

Հուլիսի վերջին Էր-Ռիադը և Դամասկոսը էներգետիկ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է երկու երկրների միջև ընդլայնված համագործակցություն նավթի և գազի, նավթաքիմիական, էլեկտրաէներգետիկ և վերականգնվող էներգիայի ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս