Ճապոնիայում մարտի 17-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունեցել քաղաքացիական պաշտպանության վարժանքներ ի դեպս ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային գրոհի:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն մտահոգված է Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայման մասին։
Հունաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանի շուրջ, թե ինչպես են ինքնաշեն պայթուցիկ սարքերով երկու ծրարներ հսկողությունն անցել փոստով եւ օդանավակայանով եւ հայտնվել Արժույթի միջազգային հիմնադրամի փարիզյան մասնաճյուղում եւ Գերմանիայի ֆինանսների նախարարությունում:
Ֆրանսիացիների երեք քառորդը (75 տոկոսը) հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ «Հանրապետականներից» թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հրաժարվի նախագահական ընտրություններին մասնակցելուց:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահի պաշտոնից: Այս մասին Աթեշյանն ասել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:
Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը և նրա թիմը այլևս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին և թմրամոլներին:
Երեկ Չարենցավան քաղաքում Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու Վարդան Այվազյանը մտնելով իր շտաբ հայտարարել է. «Կոստյումս հանեմ, գցեմ Չարենցավանում, սաղ ինձ կընտրեն»:
Մոնսոնը որդին է Կապույտ մականվամբ Խուան Խոսե Էսպարագոսա Մորենոյի, որն իր ժամանակին հռչակավոր Խոակին Գուսման Լոերայի հետ կանգնած է եղել «Սինալոա» կարտելի ստեղծման ակունքներում:
Միացյալ Նահանգները կոչ է արել Թուրքիային հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները:Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերը Սիրիայում գրոհել են մի քանի թիրախներ եւ գնդակոծվել զենիթային հրթիռներով:
Ինչպես տեղեկացնում է Պերուի արտակարգ իրավիճակներում գործողությունների կենտրոնը, առնվազն 62 մարդ է զոհվել քաղաքում մոլեգնող սաստիկ հեղեղումներից:
Ինչպես հաղորդում է գերմանական Deustche Welle պարբերականը, Գերմանիայի Հանովեր քաղաքում չեղյալ է համարվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Մեհդի Էքերի միջոցառումը:
Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Բուլղարիայի իշխանությունները ետ են կանչել Թուրքիայում իրենց դեսպանին խորհրդակցությունների համար:
«Պատերազմը շատ հեռուն է գնացել: Սիրիայի երեխաները 6 տարի է բռնության են ենթարկվում, նրանք հակամարտության պատանդներն են: Որպես հայր և ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան, զգում եմ, որ պատերազմը կոտրում է իմ սիրտը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիոնել Մեսսին:
Աշխարհի հնագույն հանրապետության՝ Սան Մարինոյի բազմադարյան պատմության մեջ առաջին անգամ այս պետության ղեկավարների պարտականությունները կկատարեն երկու կանայք:
Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ռեքս Թիլերսոնը մարտի 30-ին կայցելի Թուրքիա:
40-ից ավելի մարդ է զոհվել Սիրիայի Հալեպի նահանգի Ալ Ջինա գյուղի մզկիթին հասցված ավիահարվածի հետեւանքով:
«Այս սկզբունքներից առավել խոցելին պատժամիջոցները բոլոր դաշնակիցների կողմից անխտիր պահպանումն է, քանի որ ԱՄՆ-ի նոր վարչակազմից հակասական ազդանշաններ են ստացվում»:
Ասում են, թե «Ծառուկյան» դաշինքում կարծիքները կիսվում են` ապրիլի երկուսին ստանալիք իրենց քվեների տոկոսների մասով. առավել իրատեսները պնդում են, որ կստանան 18-20 տոկոս, լավատեսները` մինչև 30 տոկոս, իդեալիստները կարծում են, որ մեծամասնություն կլինեն:
Ըստ էության փորձ է արվելու «Սասնա ծռեր-2»-ը կրկնել ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Բազմաթիվ օջախներում պետական հաստատությունների գրավումը կատարվելու է այն համոզմամբ, որ Հայաստանի ոստիկանական և իրավապահ այլ ստորաբաժանումների ուժերը չեն կարող միաժամանակ մի քանի կետերում իրավիճակի վերահսկողություն սահմանել»։
Այսօր դաժան ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահանը)։ Նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի գլխավորած բանդան՝ Ֆազի եւ Գարիկի գլխավորությամբ, Վահան Կարապետյանի հետ ծեծի են ենթարկել մի քանի հոգու եւս՝ ջարդելով նաեւ մի քանի ավտոմեքենա։
HIPA լուսանկարների 6-րդ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակը նվաճել է ամերիկացի լուսանկարիչ Արաշ Յագմայենը՝ աղբի մեջ սնունդ փնտրող աղջկա լուսանկարով։
Թանկարժեք հեռախոսներ արտադրող բրիտանական Vertu ընկերությունը կրկին փոխել է իր սեփականատիրոջը: Սա արդեն երրորդ անգամն է, որ ընկերությունը փոխում է սեփականատիրոջը՝ այն բանից հետո, երբ Nokia-ն որոշեց վաճառել իր այս մասնաբաժինը 2012 թվականին: The Telegraph-ը հայտնում է, որ ընկերությունն ընդամենը 50 միլիոն ֆունտով գնել է թուրք բիզնեսմեն Հաքան Ուզանը (Hakan Uzan):
Նոր Զելանդիայում Ուոնգանուի գետը դարձել է աշխարհում առաջինը, որին օժտել են մարդու իրավունքներով, տեղեկացնում է Guardian թերթը:
Հարցին, թե այնուամենայնիվ Մոսկվան չունի՞ արդյոք ֆավորիտ ուժեր հայաստանյան ընտրապայքարում, Անդրեյ Արեշևն արձագանքեց՝ ասելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը փոխըմբռնման բավականին լուրջ մակարդակի են հասել ինչպես՝ ՀՀ նախագահի, այնպես էլ՝ ՀՀ գործող վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարի հետ, որոնք մինչ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցն այցեր կատարեցին Մոսկվա։
ԱՄՆ-ի նախագահի նախկին կինը՝ Իվանան, հուշեր է գրում:
Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովին օժանդակել Հայաստանում փախստականների ընդունմանը, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացմանը ու տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմանը:
Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է:
«Նա փորձում է հասկացնել, որ, թեև Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել, կարևոր ոլորտներում համագործակցության առաջին դիրքերում Ռուսաստանի հետ հարաբերություններն են և դա էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը»։
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը չի սահմանափակում առևտուրն այլ երկրների հետ: