Թուրքիայի կողմից Նիդերլանդներին ֆաշիզմի մեջ մեղադրելու փորձերը «բացարձակապես կտրված են իրականությունից։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Կրեմլի Մեծ պալատում մեկնարկել է պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Գերմանիայի և Նիդերլանդների հետ Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածության արդյունքում թուրք հաքերները հարձակում են իրականացրել տարբեր կազմակերպությունների թվիթերյան հաշիվների վրա:
Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն:
«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը պնդում է, որ յուրացումների համար իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են, եւ հուսով է, որ դատարանը կհաստատի իր անմեղությունը:
Գերմանացիների գրեթե երկու երրորդն արտահայտվել է հօգուտ այն բանի, որ Գերմանիայի կառավարությունը հանդես գա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ Անկարայի հետ բանակցությունները դադարեցնելու նախաձեռնությամբ:
Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք։
Կարեն Կարապետյանը և Չարիմիրատ Պուրչեկովն անդրադարձ են կատարել առևտրատնտեսական հարաբերությունների, էներգետիկ միջանցքների, իրավապայմանագրային դաշտի զարգացման, գյուղատնտեսության, օդային հաղորդակցության, կրթության և գիտության, մշակութային, հումանիտար բնագավառներում համագործակցությանը:
Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հատուկ ստորաբաժանումները մարտի 15-ի լուսաբացին Նեապոլում իրականացրել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ընդգրկուն գործողություն, որի ընթացքում կալանավորվել է 69 մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ ու ձեռնարկատերեր։
Հարավային Կորեայի կառավարությունը որոշում է ընդունել երկրի նախագահի վաղաժամկետ ընտրություններն անցկացնել մայիսի 9-ին:
«Չկա ավելի վատ բան, քան ստատուսքվոն: 2016 թվականի ապրիլին և մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած բախումներն ապացուցում են, որ այս հակամարտությունը երբեք չի դադարել»:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ կառավարական ուժերը Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրելու գործողության եզրափակիչ փուլում են, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Պակիստանում մեկնարկել է վերջին 19 տարվա ընթացքում առաջին մարդահամարը, տեղեկացնում է Dunya News հեռուստաալիքը:
Իհարկե, ծիծաղելի է, երբ դիվանագիտության ազատության և ազնվության մասին խոսում է մի մարդ, ով պատկերացում չունի դիվանագիտական էթիկայի և կանոնների մասին։ Սակայն զարմանալի է, որ Ադրբեջանի դեսպանությունում տասը տարվա ընթացքում նրան չեն սովորեցրել այդ կանոնները։
Բրազիլիայի նախկին նախագահներ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան եւ Դիլմա Ռոուսեֆը, ինչպես նաեւ ներկայիս նախագահի միանգամից մի քանի նախարարներ ներառված են այն մարդկանց ցուցակում, որոնց դեմ երկրի գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոտը պահանջում է հակակոռուպցիոն հետաքննություն սկսել, հաղորդում է Globo պորտալը:
«Իրականում ստատուս-քվոն անընդունելի է. մենք ևս կցանկանայինք, որ ամեն ինչ փոխվեր, և Ադրբեջանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում իրականում ստատուս-քվոն կփոխվի: Մնացած ամեն ինչն ածանցյալ է սրանից: Դա անքակտելի իրավունք է: Այսօրվա աշխարհակարգը հենց դա է հուշում»:
500 ոստիկանի մասնակցությամբ համաժամանակյա գործողություն է իրականացվել 40 հասցեում:
Ո’չ Ռուսաստանի, ո՛չ Իսրայելի բողոքները որևէ բան չփոխեցին: Մոսկվան իր «խորը հիասթափությունն» արտահայտեց հանձնման որոշման կապակցությամբ՝ նշելով, որ այն «չի համապատասխանում Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն», իսկ Թել Ավիվը հայտնեց, որ «ուշի ուշով հետևում է զարգացումներին» և «բոլոր շահագրգիռ կողմերի հետ կապի մեջ է դիվանագիտական և հյուպատոսական ուղիներով»:
«Ռուս-թուրքական հարաբերությունները մեզ խիստ չեն անհանգստացնում: Այն, որ եղան մի շարք հոդվածներ, միգուցե հատուկ հոդվածներ, որ Հայաստանում մարդիկ սկսեցին ձեռքերով շարժումներ անել, երբ թուրքերը խոցեցին ռուսական ինքնաթիռը, թե իբր մենք ուրախացանք, սակայն իրականում դա այդպես չէ»:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերն «անհիմն և անհեթեթ մեղադրանք» է որակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե կանցլեր Անգելա Մերկելն աջակցում է ահաբեկիչներին:
Թուրքիայի Մարդին-Դիարբեքիր ճանապարհահատվածում զինվորների կողմից ականազերծման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել:
Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեան մարտի 14-ին միաձայն բանաձեւ է ընդունել երկրում հումանիտար ճգնաժամի մասին, ինչպես նաեւ հավանություն է տվել պարենի մատակարարման խնդիրների հետաքննության հանձնախմբի ստեղծմանը։
Ինչպես հայտնի է, մի շարք հայտնի սփյուռքահայեր՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և այլոք ապրիլի 2-ին մասնակցելու են ընտրություններին որպես դիտորդ՝ փորձելով կանխել հնարավոր ընտրախախտումները։
Սիրիական զինված ընդդիմությունը մարտի 16-ին Աստանայում հանդիպում կանցկացնի Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրների փորձագետների հետ:
Գերմանիայի Քյոլն քաղաքի իշխանությունները հաստատել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնելու առաջարկը:
«ՌԴ քաղաքացիները և Ռուսաստանը կարող են հանգիստ լինել, քանի որ մենք ելնում ենք այն կանխադրույթից, որ ցանկացած բանակցությունների մասնակցելիս և կազմակերպություններին անդամակցելիս, դա անում ենք հաշվի առնելով մեր ունեցած պարտավորությունները»:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հորդորել է Թուրքիային և Նիդերլանդներին խուսափել իրադրությունը լարող հռետորաբանությունից:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն մարտի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Անկարային C400 համալիրների մատակարարման հնարավորությունը:
«Անկախ կառավարման համակարգից` պետությունները վարում են իրենց արտաքին քաղաքականությունը: Կարծում եմ, որ կառավարումը կդառնա արդյունավետ: Կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունն ավելի արագ կզարգանա, քաղաքական կուսակցությունները Սահմանադրությամբ կունենան անխոչընդոտ գործունեության երաշխիքներ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Կանադայի Քվեբեկի նահանգի Մեգոգ քաղաքից ոչ հեռու շուրջ 50 ավտոմոբիլներ են բախվել ձյան սաստիկ տեղումների պատճառով: