
Ինչ մեսիջներ է ուղարկել հայկական կողմն Ադրբեջանին

Ակնհայտ է, որ ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական առումով նոր ռազմական գործողությունների դիմելը դժվարացել է Ադրբեջանի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Եթե ադրբեջանցիներն ի վիճակի լինեին իրավիճակի նոր էսկալացիայի գնալ, որը չի բացառվում, բայց նաեւ պահանջում է որոշ ռեսուրսներ եւ հնարավորություններ, ապա ամենահարմար ժամանակահատվածը նրանց համար կլիներ մինչեւ ընտրությունները, բայց տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը չգնաց դրան, ավելին նույնիսկ լարվածությունն է ինչ-որ չափով նվազել»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ համեմատաբար հանդարտ իրավիճակը նախեւառաջ պայմանավորված է փետրվարյան ձախողված դիվերսիոն գործողություններով եւ դրանց հետեւանքներով: «Բացի դրանից, ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմը հստակ մեսիջներ է ուղարկել ադրբեջանական կողմին, որ նույնիսկ փոքր էսկալացիայի դեպքում Հայաստանը պատրաստ է ավելացնել այդ էսկալացիան»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը: