Իշխանության ագրեսիվ գործողություններն ակտիվության դինամիկա ունեն և առաջիկայում առավել սուր բնույթ են կրելու. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Քաղաքական իշխանության և նրա ամբարտավան ներկայացուցիչների ինքնավստահության հիմքում իրավապահ համակարգի ներկայիս կարգավիճակն է, երբ վերջիններս պարզապես ընդդիմախոսների դեմ մահակի են վերածվել:
Իշխանությունը «քայլ առաջ» է արել` ճնշումներ և քաղաքական հետապնդումներ է սկսել ոչ միայն հաղթող համայնքապետների, այլ ընտրություններին լավ արդյունքներ ցույց տված ուժերի նկատմամբ:
Սրանց նպատակը` 2026-ին ընդառաջ, մրցունակ բոլոր ուժերին, գործիչներին էականորեն թուլացնելն է կամ մեկուսացնելը: Դաշտի հնարավոր բոլոր մրցակիցները հռչակվել են թշնամիներ և նրանց նկատմամբ տարբեր բնույթի հարձակումներ են իրականացվում:
Ակնհայտ է, որ իշխանության ագրեսիվ գործողությունները ակտիվության դինամիկա ունեն և առաջիկայում առավել սուր բնույթ են կրելու: Իշխանության դեմ քաղաքական պայքարի ցանկացած նախաձեռնություն, ծրագիր պետք է հաշվի այս իրողությունները, հակառակ դեպքում տապալումը երաշխավորված է»:

