Բժիշկը զգուշացնում է ելակի յուրահատուկ վտանգի մասին

Ելակը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար, զգուշացրել է հանրային առողջապահության փորձագետ և բժիշկ Դեյվիդ Սեսպեդեսը: Նա Mirror-ի հետ զրուցել է այս հատապտղի յուրահատուկ վտանգների մասին:

Մասնագետի խոսքով՝ ելակը կուտակում է ավելի շատ թունաքիմիկատներ, քան որևէ այլ միրգ, սակայն մարդկանց մեծ մասը կարծում է, որ այն պարզապես ջրով լվանալը բավարար է։ Սեսպեդեսը հայտնել է, որ հոսող ջրի տակ ելակը լվանալը և այն սառնարանում պահելը մեծագույն սխալն է, որ մարդիկ կարող են թույլ տալ:

Ելակի մեջ թունաքիմիկատների մակարդակը նվազեցնելու համար նա խորհուրդ է տվել լվանալուց հետո ելակը 10 րոպե թրջել աղով կամ 3% քացախով ջրի մեջ, այնուհետև չորացնել ելակը և պահել լավ օդափոխվող տարայի մեջ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս