Իրանի պաշտպանության նախարարը ժամանել է ԱՄԷ

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ժամանել է Դուբայ հանդիպելու Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաների հետ և մասնակցելու Dubai Airshow 2025 միջազգային ավիաշոուին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «irna»-ն։

Իրանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այցը դիվանագիտական պաշտպանության քաղաքականության շրջանակում իրականացվող քայլերից է և ուղղված է տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդմանը։

Այցի ընթացքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նախատեսում է հանդիպել մի խումբ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվելու են համագործակցության հնարավորությունները տարբեր ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և տեխնոլոգիական փոխանակման հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս