Ռուսաստանում որոշ շրջանակներ, այդ թվում Պետդումայում նախկին խորհրդային հանրապետությունների հետ հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասում են, թե Ռուսաստանը դեմ չէ Եվրամիության ու Հայաստանի միջեւ նոր համաձայնագրի ստորագրմանը, եթե այն չի վնասում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Հայաստանի պարտավորությունները։
«Դա բնավ դյուրին չի լինի: Մուսուլմանների միաձուլումը շատ ու շատ դժվարին գործընթաց կլինի»,- ասել է Թրամփը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «շատ մուսուլմաններ սիրում են այս երկիրը»:
ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հորդորել է Սիրիայում քաղաքական գործընթացի վիժեցում թույլ չտալ Դամասկոսում կատարված ահաբեկչական գործողություններից հետո:
«Արդեն քարակույտերի, հողակույտերի, որոնք փակել էին ճանապարհները, հեռացման ուղղությամբ աշխատանքները բավական առաջ են գնացել: Մանավանդ այն ճանապարհների դեպքում, որոնք երկար ժամանակ փակ են եղել: Ինչ վերաբերում է տներին, ապա պետք է ասեմ, որ փոքր նորոգություններ արվում են: Յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում վնասված տները կարգի է բերում: Շինությունների ավելի մեծ վնասներն արդեն այլ ծրագրի մեջ պետք է ներառվեն»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Շարունակվում են ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Հերթական հանդիպումը Լոռու մտավորականների հետ էր: Անկաշկանդ, անկեղծ ու մտերմիկ զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ամենատարբեր խնդիրների` երկրի սոցիալ-տնտեսական վիճակից մինչև մշակութային հարցեր:
Ինչի՞ պիտի գնան, խուլիգանություն են կատարել, ես էլ բացատրում եմ, դրա համար օրենք գոյություն ունի, անկախ նրանից ՀՀԿ-ից է, թե այլ կուսակցությունից, արդար քննություն կիրականացվի եւ մեղավորները կպատժվեն:
Բուռն քարոզարշավից բացի, սակայն, առաջիկա ընտրությունների համատեքստում շատ ավելի հետաքրքիր իրավիճակ է նշմարվում: Խոսքը հետընտրական դաշինքների մասին է:
Լոռու մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Վահրամ Բաղդասարյանը չի կարողանում փողով մրցել իր կուսակից Կարեն Կարապետյանի և Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի հետ։ Վահրամ Բաղդասարյանի վերջին հույսը մնացել են մարզի քրեական հեղինակությունները։
Մարտի 8-ին վարչապետը, ՀՀԿ քարոզչության շրջանակներում լինելով Արմավիրում, դիտողություն էր արել մշակույթի տան վրա փակցված ՀՀԿ պաստառների առնչությամբ։ Հաջորդ օրն Արմավիրում էր «Ծառուկյան» դաշինքը, եւ լրագրողներն արձանագրել էին, որ պաստառները հանվել են, մշակույթի տան վրա մնացել էր միայն նախընտրական շտաբի ցուցանակը։
«ՀՀ նախագահն «Իզվեստիա» թերթում Մոսկվայի համար հետաքրքրական առաջարկներով է հանդես եկել։ Կարծում եմ՝ ՌԴ իշխանություններին կհետաքրքրի Հայաստանի նախագահի առաջարկը՝ հաշվի առնելով Հարավային օկրուգի ամրապնդման ռուսական քաղաքականությունը, որը տարածվում է ռուսական ռազմաբազայի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կարևորությունը ռուսական անվտանգային ընկալումներում»:
Սինգապուրի «Չանգի» օդանավակայանն աշխարհում լավագույնն է ճանաչվել Skytrax բրիտանական հետազոտական ընկերության վարկածով: Ավիահանգրվանը թոփում առաջին տեղն է զբաղեցնում արդեն հինգերորդ տարին անընդմեջ:
Իլհամ Ալիևը երբեք չի թաքցրել Հայաստանի նկատմամբ իր հիստերիկ ատելությունը, բազմիցս կասկածի տակ է դրել Հայաստանի գոյությունն անգամ՝ պնդելով, թե Հայաստանը ադրբեջանական տարածքում արհեստականորեն ձևավորված պետություն է։ Պանթուրքիզմով առանջնորդվելով՝ նա Էրդողանի հետ միասին հայտարարում է, թե Ադրբեջանն ու Թուրքիան երկու պետություն են՝ մեկ ազգի։ Բաքվում, ինչպես և Անկարայում Հայոց ցեղասպանության մասին նույն ժխտողականությունն է քարոզվում։
Շարունակվում են ճնշումներն ընդդեմ Թրամփի վարչակազմի` պահանջելով տրամադրել փաստեր այն մասին, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի հրահանգով Նյու Յորքի Թրամփ Թաուեր երկնաքերում անցյալ տարվա նախընտրական արշավի ընթացքում գաղտնալսվել են Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցները:
Հայկական համայնքը պատասխանել է Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը միջամտելու փորձին:
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում գործող Peace of Art կազմակերպությունն սկսել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելու արշավը:
«Մի քիչ շքերթի է նմանվում այս քարոզարշավը, անկեղծ ասած, չեմ էլ հասկանում՝ զինվորականների՞, թե՞ միասեռականների շքերթի»,- կեսկատակ նկատում է Ռուբեն Բաբայանը:
Հանրապետական կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ունի հետևողական ծրագիր, որպեսզի հայ ժողովրդի արժանապատվությունն ու դիրքը երբևէ չտուժի:
«Այն ամենն ինչ մենք ստանում էինք, քարոզչություն էր»,- «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ ասել է Քարթեր կենտրոնի տնօրեն Հրայր Բալյանը:
Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրով նախատեսում է սոցիալական ոլորտում բազմաթիվ բարեփոխումներ:
«Հայկական կողմը չի կարող վստահել Ադրբեջանին՝ զուտ հիմք ընդունելով համանախագահների հայտարարությունները, ինչ-որ բանավոր երաշխիքները, թե լարվածություն չի վերսկսվի. մենք պետք է մշտապես զգոն ու պատրաստ լինենք եւ իրականում սպասենք այդպիսի գործողությունների»:
Հանրապետական կուսակցության ծրագիրն ուղղված է տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, երիտասարդների խնդիրների լուծմանը:
Ապրում ենք հետաքրքիր ժամանակահատվածում, կրկին կանգնած ենք ընտրության առաջ և այսօր պետք է որոշենք, թե վաղվա օրն ինչպես ենք ապրելու: Էրեբունի վարչական շրջանում նախընտրական հանդիպմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Գերմանիայի Ներգաղթյալների և փախստականների հարցով դաշնային գրասենյակը 2017 թվականի հունվար և փետրվարի ամիսներին ապաստան տրամադրելու դիմում է ստացել Թուրքիայի 1 151 քաղաքացուց:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ թույլ է տվել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտում:
Համոզված եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն բարեկամության և փոխաջակցության ոգով մեր երկրների համագործակցության հետագա ամրապնդմանը՝ փոխգործակցության ողջ շրջանակով:
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանին էլեկտաէներգիա մատակարել Հայաստանի միջոցով` փոխանակման գործարքներով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Ֆրանսիական Պոլինեզիայի իշխանությունները մարտի 16-ին սպասում են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի եւ նրա կնոջ՝ Միշելի ժամանմանը Թահիթի:
Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ նոր քաղաքական պլատֆորմի՝ «Երկիր ծիրանի»-ի, առաջին համագումարը:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը նոր տվյալներ է հրապարակել երկրում աշխատող քաղաքացիների թվի վերաբերյալ, համաձայն որի` երկրում գործազրկության մակարդակն ավելացել է:
Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում փոխընդունելի լուծումների որոնման հարցում` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Երևանի ու Բաքվի հետ ուղիղ կոնտակտների միջոցով: