Մեր կյանքն իրականում շատ ավելի խորն է և ավելի բարդ, հետևաբար, ունենք բազմաթիվ ձեռքբերումներ և բազմաթիվ թերացումներ, որ վաղը պետք է հաղթահարենք:
Ռուսաստանի եւ Թուրքիայի զինվորականները համաձայնեցրել են ապառազմականացված գոտու կոնկրետ սահմանները Սիրիայի Իդլիբի նահանգում:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի լսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությունը և կարծում է, որ որպես քաղաքացի՝ դա իրեն «հասու չէ» և իր գործը չէ։
«Ես չեմ ուզում այժմ այլ մանրամասների մեջ մտնել, որովհետև կարծում եմ, որ այս հարցում Հայաստանը պետք է իր սեփական որոշմանը հանգի»:
Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա: Հակառակը՝ դրանք ամրապնդում են մեր անկախությունը: Այս մասին ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Մեր երկիրը դիմագրավում և ազդում է բոլոր գործընթացների վրա»,-ասաց նա:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարացնելու մասին հրամանագիր է ստորագրել:
Առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա է դանակի վերքեր ստացել Նյու Յորքի Քուինսի շրջանում շուրջօրյա մանկապարտեզի վրա կատարված հարձակման հետեւանքով, չարագործը ձերբակալված է:
«Կարծում եմ՝ անհարիր է նոր Հայաստանի արժեքները, արտահերթ ընտրությունները, արդարադատությունը կապել միայն մեկ ցուցակի հաղթանակի հետ»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա այցը Գերմանիա դրականորեն կազդի Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունների վրա: Համապատասխան հայտարարությամբ սեպտեմբերի 21-ին հանդես է եկել ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Լատվիայի իր պաշտոնակից Էդգարս Ռինկեւիչի հետ անցկացված բանակցություններից հետո։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մալթայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է նախագահ Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկային եւ Մալթայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հետագա առաջընթաց ու բարգավաճում:
«Ժառանգության» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիքով` տարբեր կուսակցությունների ցուցակում գտնվող քաղաքացիները ավագանու արտահերթ ընտրություններից հետո միասին նվիրված ծառայելու են հանուն Երևանի:
Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի օրենսդիր մարմինները պայմանավորվել են ստեղծել խորհրդարանական վեհաժողով, որի առաջին նստաշրջանը կկայանա հոկտեմբերի սկզբին Թբիլիիսում։
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սեպտեմբերի 18-20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իրենց իրականացրած սոցհարցումների արդյունքները։
Ռեֆորմիստների կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը կարևորում է Երևանի կանաչ մակերեսի ավելացումը: Սեպտեմբերի 21-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Ավետյանը նշեց, որ վերջին շրջանում մայրաքաղաք ներմուծվող ծառերի տեսակները չեն համապատասխանում Երևանի բնակլիմայական պայմաններին:
Թեհրանը մտադիր է Ալժիրի նիստում վետո դնել ՕՊԷՔ-ի ցանկացած որոշման վրա, եթե այն սպառնա Իրանի շահերին:
Երեկ ՀՀ խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ԱԺ-ի բակում կազմակերպված տոնական միջոցառմանը հրավիրված էին ԱԺ նախկին ու ներկա բոլոր պատգամավորները: ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանին հարցրեցինք՝ արդյոք նա չի՞ փոշմանել, որ մայիսի 1-ին կողմ չի քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։
«Կրկին հիշեցնեմ, որ սա ձեր սելֆի-ժամը չէ, փրփուր-party չէ, ձեր ատամհատիկը չէ։ Հետո չզարմանաք, երբ սկսեք հնձել ձեր ցանածը»։
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ ամյակի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հայ ժողովուրդին ուղղել է պատգամ՝ նշելով, որ անկախ հայրենիքը բնականաբար ունեցել է թերություններ ու հաջողութիւններ, սակայն ան շարունակել է հայրենաշինութեան աշխատանքը շնորհիվ հայ ժողովրդի գործուն մասնակցության։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է այն հանգամանքը, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը մնացել են օրինականության սահմաններում: Վետերանների միություն կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետը նորմալ համարեց քարոզարշավի ընթացքում կրքերի բորբոքումն ու բանավեճերը:
Անկարայի գլխավոր դատախազությունը հանրապետության ռազմաօդային ուժերի շարքերում գործող 110 զինվորականների ձերբակալման կարգադրագրեր է տվել խռովարարների գործունեության շարունակվող հետաքննության շրջանակներում:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
Տանզանիայում առնվազն 79 մարդ է զոհվել Վիկտորիա լճում լաստանավի խորտակման հետեւանքով:
Աժ պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարկ եմ համարում անդրադառնալ Նաիրա Զոհրաբյանի մի հայտարարությանը, քանի որ դա խեղաթյուրում է մի կարևոր փաստ: Սեպտեմբերի 17-ին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասել եմ, որ տիկին Զոհրաբյանը կողմ է քվեարկել Երևանում մարտի 1-ին հատուկ դրություն մցնելու որոշմանը:
Հարցին, թե ի՚նչ պայմաններում էր օրեր առաջ զոհվել զինծառայողը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ թիրախավորված կրակ է եղել:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը ԱՆկախության տոնի առթիվ.
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհավոր տարեդարձդ, Հայաստանի Հանրապետության։
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում: Սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, նախարարը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վաշինգտոնը եւ Մոսկվան «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ, որպեսզի վերջ դնեն բռնությանը եւ առաջ շարժվեն քաղաքական կարգավորման ճանապարհին: