
Արմեն Սարգսյանը երկարաձգել է Վաղինակ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարացնելու մասին հրամանագիր է ստորագրել:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի.
Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը երկարաձգել երեք տարի ժամկետով՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը»,- ասված է հրամանագրում: