«Հայի ազատասիրական պոռթկումը մեր հնամյա պատմության էջերը ողողել են բյուր ու բազում հաղթանակներով…». Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը ԱՆկախության տոնի առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք մեր ամենանվիրական տոներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը: Մեր պատմության ընթացքը հիրավի մաքառումի և ազատատենչ պայքարի յուրօրինակ հերոսապատում է, կռիվ հանուն գոյապահպանության և ինքնիշխանության:

Հայի ազատասիրական պոռթկումը մեր հնամյա պատմության էջերը ողողել են բյուր ու բազում հաղթանակներով, համազգային ձեռքբերումներով, որոնք արմատավորել են մեր մեջ սերը առ հայրենիք և անկախ պետականություն:

Հետադարձ նայելով պատմության ընթացքին՝ տեսնում ենք, թե որքան կայսրություններ, հզոր ինքնակալություններ են լքել քաղաքակրթության թատերաբեմը, որքան կուռ ազգեր են ուծացվել և անհետ կորել դարերի քառուղիներում:

Բայց մենք՝ ՀԱՅԵՐՍ գալով դարերի ամենահեռավոր խորքից, այսօր էլ շարունակում ենք քայլել արդի աշխարհին համընթաց՝ ամրակայելով և փայփայելով մեր անկախությունը, որ կերտել ենք արցունքով և արյամբ: Սա է պատճառը, որ անկախության տոնը մեզ համար սուրբ է, նվիրական, պարտքի և պատասխանատվության զգացողությամբ համակող: Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության տոնը»:

Տեսանյութեր

Լրահոս