Բաժիններ՝

Թուրքիայի դատախազությունը զինվորականների նոր ձերբակալություններ է թույլատրել FETO-ի գործով. NTV

Անկարայի գլխավոր դատախազությունը հանրապետության ռազմաօդային ուժերի շարքերում գործող 110 զինվորականների ձերբակալման կարգադրագրեր է տվել խռովարարների գործունեության շարունակվող հետաքննության շրջանակներում:

Ինչպես սեպտեմբերի 21-ին հայտնել է NTV հեռուստաալիքը, նրանք կասկածվում են «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպությանը» (FETO) մասնակցելու մեջ։

Կասկածյալների թվում հիմնականում կրտսեր սպայական ու սերժանտական կազմի ներկայացուցիչներ են, ինչպես նաեւ մի քանի սպաներ՝ կապիտանից մինչեւ գնդապետ կոչումներով:

Հետաքննությունը գտնում է, որ այդ անձինք եղել են FETO-ի անդամներ եւ կանոնավոր կերպով իրենց գործունեությունը կոորդինացրել են կազմակերպության՝ բանակային կառույցներից դուրս գործող ներկայացուցիչների հետ:

Կասկածյալների ձերբակալություններն սկսվել են սեպտեմբերի 21-ի առավոտյան եւ իրականացվում են երկրի 15 նահանգներում: 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ ու սպաներ պետական հեղաշրջման եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձերբակալելու փորձ են ձեռնարկել:

Հիմնական դիմակայությունը ծավալվել է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել է 250 մարդ, չհաշված պուտչիստներին, ավելի քան երկու հազար հոգի վերքեր են ստացել: Անկարան FETO-ին մեղադրում է պուտչի կազմակերպման մեջ: FETO-ին օժանդակության գործերով Թուրքիայում դատապարտվել են հազարավոր մարդիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս