«Այդ պատժամիջոցներն անխոհեմ են և անարդյունավետ, ինչպես նաև հակասում են իրավական նորմաներին». Իրանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին
Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին եւ չեն հասնի իրենց նպատակին: Նոյեմբերի 21-ին այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին։
«Այդ պատժամիջոցներն անխոհեմ են եւ անարդյունավետ, ինչպես նաեւ հակասում են իրավական նորմաներին»,- Գասեմիի խոսքից մեջբերում է արվում Իրանի ԱԳ նախարարության կայքում: Նա հավելել է, որ «այդ միջոցները չեն հասնի այն նպատակներին, որոնք հետապնդում են դրանց նախաձեռնողները»: Գասեմիի խոսքով՝«վաղ թե ուշ ԱՄՆ-ը կհասկանա իր գործողությունների ապարդյունությունը»: Դիվանագետն այս կերպ է արձագանքել այն բանին, որ Վաշինգտոնը նոյեմբերի 20-ին նոր պատժամիջոցներ է սահմանել այն ընկերությունների դեմ, որոնք, նրա վարկածով, կապված են Իրանի զինված ուժերի հետ:
ԱՄՆ-ը պատժամիջոցների ցանկ է մտցրել վեց ֆիզիկական անձանց եւ երեք կազմակերպություն՝ Սիրիայի կառավարությանը նավթի մատակարարումներին, իսկ այնուհետեւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանմանը դրամական միջոցների հանձնմանն աջակցելու համար:
Սահմանափակումները վերաբերել են այդ թվում Ռուսաստանի Global Vision Group եւ «Պրոմսիրյոիմպորտ» երկու ձեռնարկություններին, ինչպես նաեւ «Պրոմսիրյոիմպորտի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Դոգաեւին: Բացի դրանից, սահմանափակումների տակ են հայտնվել Իրանի երկու քաղաքացիներ, Իրաքի մեկ քաղաքացի, մեկ լիբանանցի եւ մեկ սիրիացի, ինչպես նաեւ Իրանում գրանցված Tadbir Kish Medical and Pharmaceutical ընկերությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: