
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղնալսման փաստն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքն անարդյունք է ավարտվել

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղնալսման փաստն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքն անարդյունք է ավարտվել:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ նախընտրական շրջանում հանձնաժողովի բոլոր անդամները, որոնք ներգրավված են այս կամ այն նախընտրական ցուցակում, ներգրավված են ընտրական գործընթացում:
«Քվորումի ապահովման խնդիր կա»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ հաջորդ ԱԺ-ն այս խնդրին կանդրադառնա, որովհետև ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցն իրականում ազգային անվտանգության խնդիր է: