
Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Մելքոնյանին Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն Մելքոնյանին հետ կանչել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում, Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել նաև Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պաշտոնից: