Հայաստանի և Իրանի էներգետիկ համագործակցությունը խնդիր չի կարող ունենալ. Գարեգին Բաղրամյանը՝ ԱՄՆ պատժամիջոցների մասին

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կարևորում է Իրանի հետ էներգահամակարգի նույն հաշվեկշիռների պահպանումն ու Իրանի էլեկտրահաղորդման գծերի հետ փոխանակումները:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ օրերս հանդիպել են Ամերիկայի պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ:

«Իրանի նկատմամբ ԱՄՆ կիրառած պատժամիջոցները եղել են նաև տարիներ առաջ: Մենք իրենց հանգամանալից ներկայացրել ենք, որ քանի դեռ այսօր ունենք փակված սահմաններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մեր էներգահամակարգը զարգացել է այդ ուղղությամբ»,- նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ նման խնդիր կոնկրետ մեր մասով չի կարող լինել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930