«Եթե ձեր քաղաքապետը հող տրամադրի, ապա գարունը կկառուցենք բնակարաններ». Գագիկ Ծառուկյանը՝ եղեգնաձորցիներին

«Եթե ձեր քաղաքապետը հող տրամադրի, ապա գարունը կկառուցենք բնակարաններ»,-Եղեգնաձորում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ 8-10 տարում ամսական 65 հազար դրամ վճարելով՝ մարդիկ կկարողանան ձեռք բերել այդ բնակարանները։

«Դա առաջին քայլը կլինի, և դրանից հետո դա շարունակական կլինի. իշխանությունը կանի, կամ եղեգնաձորցին կանի։ Անհնարին բան չկա։ Բոլորիդ ուզում եմ ուրախացնել՝ Եղեգնաձորում կառուցում ենք մետաղի գործարան, նախնական երեք վառարան է լինելու, հետո կսարքենք 5-6։ Բոլորդ էլ աշխատանք կունենաք՝ բարձր աշխատավարձով։ Գարնանն այդ աշխատանքներն սկսելու ենք։ Ես չեմ եկել գեղեցիկ խոսքեր ասելու, անելու եմ այն, ինչ կարող եմ անել։ Բոլորդ էլ գիտեք, որ Ծառուկյանն ինչ ասել՝ արել է»,-հայտարարեց ԲՀԿ առաջնորդը։

Տեսանյութեր

Լրահոս