Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան համաձայնել է պարզեցնել փոխադրման ընթացակարգն «Անսար Ալլահ» (հուսիականներ) խռովարար շարժման 50 վիրավոր մարտիկների բուժման համար՝ ի պատասխան ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Մարտին Գրիֆիտսի խնդրանքի:
Դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի այցը Կորեայի Հանրապետություն կարող է տեղի ունենալ մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահի՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:
ՀՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ատելության քարոզչություն, սպառնալիքներ, պառակտման կոչեր, յուրայիններ և թշնամիներ.
Դեկտեմբերի 2-ին Իսրայելում հարավային Լակիա քաղաքից մինչև հյուսիսային Մաջդալ-Շամս բնակավայր անցկացված «Սպանության լիցենզիա» անվամբ լայնածավալ գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների և դեղագործների, ովքեր կասկածվում են հայկական բուհերում ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ստանալու մեջ։ Նրանք այդ փաստաթղթերի հիման վրա ստացել են Իսրայելում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք։
Նոյեմբերի 28-29 Գերմանիայում տեղի ունեցած «Իսլամական կոնֆերանսի» 4-րդ նիստը նախագահել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերը։ Կոնֆերանսի ընթացքում սկանդալային միջադեպ է եղել, որը մեծ արձագանք է գտել թուրքական և միջազգային մամուլում, ինչպես նաև համացանցում։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Շվեյցարական «Institute for Management» (IMD) տնտեսական դպրոցը հրապարակել է «Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքսը» (Global Talent Competitiveness Index)։ Այդ զեկույցում Թուրքիան 63 երկրի ցանկում 51-րդ տեղն է զբաղեցրել։
«Եթե ներկայիս իշխանությունները ծրագրում են իրականացնել ևս մեկ հեղափոխություն՝ նույն սցենարով, մենք դա կանխելու ենք։ Ես կրկնեմ դասական խոսքեր՝ եթե ոչ հիմա, ապա երբ, եթե ոչ մենք, ապա ով»։
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի կարծում, թե պետական դավաճանության կասկածների շուրջ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է իրենց կուսակցության անդամներին։
«Եթե հայկական կողմն ունի դժգոհություններ, ապա հրապարակային չպետք է ներկայացնի այդ դժգոհությունները, որոնք, փորձը ցույց է տալիս, որ որևէ արդյունք չեն տալիս, այլ նույնիսկ սրում են հարաբերությունները, քանի որ գործընկերներին վերաբերող թեմաները պետք է քննարկվեն հանդիպումների ժամանակ՝ մինչ հրապարակայնացվելը»:
«Ռուսաստանի Դաշնության նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ ամսի 6-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը չանենք, քանի որ այսպիսի իրավիճակ է: Ապա աշխատանքային կարգով քննարկենք իրավիճակը, լուծումները, որպեսզի պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է»:
Թուրքիայում նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացել է այն կանանց թիվը, որոնց հատուկ պաշտպանության տակ առնելու դատական որոշում է կայացվել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ ավելացել է նաև այն տղամարդկանց թիվը, որոնց կողմից կիրառվող բռնության կանխարգելման նպատակով հատուկ միջոցներ են ձեռնարկվել։
«Հիշեք, թե մենք մեր կյանքում որքան ընկերներ ենք կորցրել միայն այն պատճառով, որ չենք ներդրել բավարար ջանքեր նրանց պահպանելու համար: Դա նման է երկկողմանի երթևեկությամբ փողոցի»:
Ադրբեջանում 2018 թ. հունվար-հոկտեմբերին ընթացքում 112 կին ինքնասպան է եղել:
Քարոզարշավի 7-րդ օրը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը այցելել էր Լոռու մարզ:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացված գոտու մասին համաձայնության իրականացման գծով քայլերը։
«Մենք ասում ենք՝ պետությունը չի կարող ձեռքերը ծալած նստել՝ ակնկալելով, որ շուկայի անտեսանելի ուժը կերաշխավորի տնտեսական աճը և կերաշխավորի տնտեսական արդյունքի ազատ բաշխումը»։
ՀՀ ԱԺ պատգամավոր, 2018-ի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու, ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանը հայտարարություն է տարածել, որում ասված է:
ՀՀԿ խորհրդի անդամ, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Առաջարկում եմ «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությանը բանավեճի համար հատկացվելիք ողջ եթերը տրամադրել միայն ինձ, մանավանդ որ այս բանավեճին մասնակցելու համար ես կիսատ եմ թողել քարոզարշավս Լեռնահայաստանում և սլացել մայրաքաղաք»:
«Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ պետք է ՀՀ Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների ենթարկել, սակայն, ըստ նրա՝ մի քանի դրույթներ խնդրահարույց են:
«Այս 7 ամիսների ընթացքում մենք ականատես եղանք համասեռամոլության, աղանդավորության քարոզի»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
Ազատությունը, ժողովրդավարությունը և ինքնիշխանությունը չի վերաբերվում միայն այն քաղաքացիներին, ովքեր մտադիր են այս ընտրություններում քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Դա վերաբերվում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որևէ ընտրություն կատարում են իրենց ինքնուրույն, ինքնիշխան ազատ որոշման համաձայն, ովքեր որևէ մեկին թույլ չեն տալիս, որ իրենց ուղղորդեն:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է բանավիճել ՀՀԿ թեկնածու Մենուա Հարությունյանի հետ:
«Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի համապետական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավ է անցկացնում Սիսիանում:
«Դուք զգո՞ւմ եք, որ Փաշինյանն ընդհանրապես Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված պայմանագրի մասին չի խոսում»:
Սիրիա մտնելը վտանգավոր խաղի մեջ մտնել է նշանակում, դրա համար էլ ՀԱՊԿ-ի մյուս երկրները չեն էլ քննարկում դա: