Բաժիններ՝

«Ռուսաստանը կպահպանի իր դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ». Զախարովա

Թբիլիսիի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվի, ինչպիսին էլ լինեն Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները: Այդ մասին նոյեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որը լավ հայտնի է այս երկրի հետ հարաբերությունների հարցի վերաբերյալ: Ռուսաստանը չդարձավ դիվանագիտական հարաբերությունների խզման նախաձեռնողը: Մենք ելնում ենք այն բանից, որ դա վիթխարի սխալ էր, որն արվեց Վրաստանի իշխանությունների կողմից,-ասել է նա:-Նման իրադրությունից տառապում են մեր երկու պետությունների ժողովուրդները»:

Դիվանագետը նշել է, որ Թբիլիսիի հետ շփումները շարունակվում են տարբեր ուղղություններով, ներառյալ մշակութային երկխոսությունը, տնտեսությունը եւ հումանիտար կապերը, սակայն դրանք «դժվարացած են պետությունների միջեւ նորմալ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս