Ամբարտակի ճեղքման հետեւանքով, որն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ – արեւելքում, զոհվածների թիվը հասել է 99-ի:
Քանի որ վերջիններս դեռևս նախորդ իշխանությունների ժամանակներից են պաշտոնավարում, Փաշինյանի թիմակիցներն ամեն կերպ փորձում էինք խնդիրը սրել այն աստիճանի, որպեսզի նրանք հրաժարական ներկայացնեն, և փոխարենը՝ իրենց ցանկալի կադրերը նշանակվեն։ Ըստ նույն լուրերի՝ որոշ «Սորոս»-ականներ աչք ունեն այդ պաշտոնների վրա, հատկապես, որ միջազգային այդ կառույցի լուրջ հետաքրքրությունների շրջանակում է ՀՀ արդարադատության ոլորտը։
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բա որ ասում էի՝ Նիկոլը վարչապետ չի կարող աշխատել, չէիք հավատում: Փաշինյանը պետք է ընտրի՝ կամ ձախողել է, կամ սուտ է խոսել»:
Անազատ խոսքի ու ազատազրկված լրագրողների երկիր Թուրքիայում փորձում են դատավորի մուրճով լռեցնել հայ պատգամավորին: Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Գարո Փայլանը ենթարկվում է քրեական ու քաղաքական հետապնդումների:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին Դեմոկրատական կուսակցության կարիքների համար միջոցների տրամադրման խնդրանքով նամակներում պնդում է, որ երկիրը կարող է չդիմանալ 2020 թվականի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին:
Վենեսուելայի ուժայինները շուրջ 900 մարդու են բերման ենթարկել երկրում տեղի ունեցող հակակառավարական ելույթների ընթացքում:
«Ընդհանրապես, բանակցային գործընթացում հետևողականություն ունեցող կողմը որոշակի առավելություն ունի: Դրա համար անհրաժեշտ է «պրոցեսորի» հիշողության մեջ ինստիտուցիոնալացնել գիտելիքների պահպանման համակարգը: Երբ դա չկա, աղետ կլինի»:
Բոլոր նորընծա պաշտոնյաներին, ովքեր մեկեն սկսել են կրծքով պաշտպանել խորհրդարանական Հայաստանում սուպերվարչապետական կառավարումը չեմ ուզում նույնիսկ հորդորել, որ հիշեն իրենց մեկամյա վաղեմության սրտաճմլիկ ելույթներն ու ահասարսուռ հիշեցումները Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ողբերգական իրադարձությունների մասին։
ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում սառնամանիքները՝ ձյան առատ տեղումների զուգակցմամբ, հինգ մարդու մահվան պատճառ են դարձել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին:
Վենեսուելական ընդդիմության ներկայացուցիչները գաղտնի հանդիպումներ են անցկացրել հանրապետության զինվորականների եւ անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ:
«Ինչ-որ բան է նախապատրաստվում Արցախի շուրջ, որտեղ դրսից ետընթաց ենք նկատում այն սկզբունքից, որ Արցախի խաղաղության ամենամեծ երաշխավորը միջազգային կարգավիճակն է, բայց այսօր «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն է առաջ մղվում»,- ասել է Ա. Ենոքյանը:
Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը մերժել է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի փոփոխման համար Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ նոր բանակցություններ անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությունն այն առումով, ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության մեջ մնացող Իռլանդիայի միջեւ պետական սահմանի հայտնվելը թույլ չտալու միջոցառումներին:
Վաղ առավոտից օրը հագեցած է լինելու հանդիպումներով. վարչապետը նախ կհանդիպի KFW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ, ապա կմեկնի Քյոլնի տեխնիկական համալսարան, որտեղ կհանդիպի համալսարանի ղեկավար կազմի հետ: Այստեղ նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, երդվեցին ՀՀ նախագահի նստավայրում՝ խոստանալով «բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է ֆինանսական միջոցների խնայողության շրջանակում փակել Դանիայում Հայաստանի դեսպանատունը եւ այն միավորել Շվեդիայի մեր դեսպանատան հետ:
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն քանի օր է՝ բուռն քննարկումների առիթ է դարձել Հայաստանի պետական օրհներգի փոփոխության հարցը: Փոփոխության մասին այս անգամ խոսել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ առաջարկելով վերադարձնել Խորհրդային Հայաստանի հիմնը՝ Արամ Խաչատրյանի հեղինակությամբ:
Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աշխատանքի է ընդունվել ԱԺ-ում․
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է պատասխանելու նախկին իշխանությունների արարքների համար: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրա կառավարությունը պատասխանելու է հենց Նիկոլ Փաշինյանի գործով ՄԻԵԴ հարցադրումներին:
Իսկ ահա միջազգային կառույցներում մեր երկրի պատվիրակությունների կազմում ընդգրկված՝ «Իմ քայլի» անդամ պատգամավորներին ընդհանրապես արգելել է հարցազրույցներ տալ՝ արտաքին քաղաքական դաշտում ևս, մեղմ ասած, «լյապերից» խուսափելու համար»:
«Հրապարակ» թերթը գրել էր, որ նոր մտավորականների, փաստաբանների, քաղաքագետների մի խումբ վերջին շրջանում պարբերաբար հանդիպում-քննարկումներ է հրավիրում։
«Անկեղծ ասած, ես զարմացել էի, երբ վարչապետն իր բանակցային դիրքորոշումը նման ձևով նախանշեց: Ընդհանրապես, բանակցային գործընթացում հետևողականություն ունեցող կողմը որոշակի առավելություն ունի: Դրա համար անհրաժեշտ է «պրոցեսորի» հիշողության մեջ ինստիտուցիոնալացնել գիտելիքների պահպանման համակարգը: Երբ դա չկա, աղետ կլինի»:
Transparency International կազմակերպությունը, որը զբաղված է աշխարհում կոռուպցիայի ոլորտի ուսումնասիրմամբ, օրերս հրապարակել է իր 2018 թվականի զեկույցը։
«Մեր գործընկերների համար պետք է հստակ լինի՝ մեր ժողովուրդը հասուն է այնքան, որպեսզի հասկանա, որ խաղաղության պատրաստելու անվան տակ մեզ կոչ են անում տարածք հանձնել, այսինքն՝ հրաժարվել խաղաղության իրական երաշխիքից»։
Միացյալ Նահանգների տարածքի զգալի հատվածում ջերմաստիճանն աննախադեպ իջել է:
«Փաստաբանների ուղղությամբ նետված անձնական վիրավորանքները, փաստաբանական ինստիտուտի դեմ այս ամբողջ արշավը մեկ նպատակ է հետապնդում՝ ուղղակի հեղինակազրկել աստիճանաբար կայացող փաստաբանական ինստիտուտը, իսկ ֆինանսապես գլխատելով էլ՝ հասնել այս կառույցի ամբողջովին ջլատմանը»
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի կարծիքով՝ Հայաստանում արտաքին քաղաքականության զարգացման համար կարելի է օգտագործել նաև գիտական ռեսուրսը:
Շավարշ Գևորգյանի հյուրն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:
«Իհարկե, որոշ փոփոխություններ եղել են, օրինակ՝ որոշ մարդկանց գրպաններում՝ 2, 8, 10 միլիոնով։ Մարզպետներ են եղել, որ կիլոմետրն ու հեկտարն իրարից տարբերել են ու պարգևատրել իրենք իրենց»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։